18:14, 02 Մարտ 2021
Ստամբուլի քաղաքապետին մինչև 2 տարվա ազատազրկում է սպառնում
Թուրքիայում կայացել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված դատական գործի լսումները։ Իմամօղլուն մեղադրվում Օրդու նահանգի նախկին նահանգապետ Սեդդար Յավուզին վիրավորելու մեջ։
Ըստ մեղադրանքի՝ Իմամօղլուն հունիսի 5-ին՝ Օրդուից Ստամբուլ վերադառնալիս, օդանավակայանում տեղի ունեցած վեճի ժամանակ վիրավորել է Օրդուի նահանգապետին, ինչի առթիվ նահանգապետարանը հայց է ներկայացնել վերջինիս դեմ։
Պաշտպանության կողմը պնդում է, որ իրականում Իմամօղլուն վերադառնալիս է եղել հանրահավաքից, նրա ձայնը խզված է եղել, ինչի արդյունքում էլ խոսքերը սխալ են հասկացվել։
Մասնավորապես Իմամօղլուին վերագրվում է «նահանգապետը շանտղություն է արել» խոսքերը (թուրքերեն՝ vali itlik yapmıştır), մինչդեռ, ըստ պաշտպանական կողմի՝ Իմամօղլուն իրականում ասել է՝ «Նահանգապետը մանրացել է» (թուրք․՝ vali basitlik yapmış), բայց առաջին վանկը ձայնի խզվածության պատճառով չի լսվել։
Դատախազությունը Ստամբուլի քաղաքապետի համար 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկում է պահանջել։ Իմամօղլուի փաստաբանի պահանջով նիստը հետաձգվել է։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ հատուկ հարցազրույց է պատրաստել քաղաքական հայացնքերի պատճառով թուրքիան լքած Դողան Օզգյուդենի հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |