• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Մայիս, 2025
Հինգշաբթի 05:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

13:20, 22 Փետրվար 2021

Թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավման միտում է նկատվում

Թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավման միտում է նկատվում

Թուրքիայի և Իսրայելի խաթարված հարաբերություններում վերջին շրջանում զարգացման միտում է նկատվում: Այս մասին արձանագրել է Թուրքիայում լույս տեսնող հրեական «Շալոմ» թերթի գլխավոր խմբագիր Իվո Մոլինասը:

Նշենք, որ 2018թ. թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած լարման հետևանքով երկու երկրները հետ էին կանչել իրենց դեսպաններին։  Իսկ այժմ թուրք-իսրայելական դիվանագիտական հարաբերությունները գործում են գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով:

Մոլինասի կարծիքով՝ Թուրքիան մեկուսացել է տարածաշրջանում և դրանից ազատվելու համար մի շարք պետությունների, այդ թվում՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար հնարավոր է նոր քայլեր ձեռնարկի: Նրա խոսքով, այդ գործընթացի վրա կարող են ազդել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հետ  առաջիկա հանդիպումները:

«Ե՛վ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, և նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պրագմատիստ մարդիկ են: Հուսով եմ, որ այդ պրագմատիզմով հանդերձ կրկին կկարգավորվեն հարաբերությունները»,-ասել է նա:

Մոլինասը թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավարման համար դրական ցուցիչներ ու ազդակներ է համարել վերջին շրջանում  Թուրքիայի և Իսրայելի իշխանությունների կատարած հայտարարություններն ու քայլերը:

Նա մեջբերել է  2020թ. դեկտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթում հնչած հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիան ցանկանում է բարելավել Իսրայելի հետ հարաբերությունները, ինչպես նաև հիշեցրել Թուրքիայում Իսրայելի կողմից գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում նոր դիվանագետի նշանակումը:

Մոլինասը որպես օրինակ է բերել նաև 2021թ. փետրվարի 7-ին 10 տարվա տևական ընդմիջումից հետո առաջին անգամ Իսրայելին պատկանող ուղևորատար ինքնաթիռի մեկնումը Թուրքիա:

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական ավիափոխադրումները դադարեցվել էին 2010թ. մայիսի 31-ին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների պատճառով:

Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» միջադեպը, որի ժամանակ իսրայելցի հատուկջոկատայինները տորմիղի դրոշակակիր թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանեցին 9 թուրքի (2014թ. մահացավ նաև միջադեպի ժամանակ ծանր վիրավորվածներից մեկը) հանգեցրեց Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը: Միջադեպից հետո Թուրքիան 3 նախապայման ներկայացրեց Իսրայելին` ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել և վերացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ ընդգծելով, որ առանց այդ 3 կետի իրագործման թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա և Թուրքիայի դեսպանը չի վերադառնա Իսրայել:

Իսկ ավելի ուշ՝ թեև որոշ չափով կարգավորվել էին Թուրքիա-Իսրայել հարաբերությունները, նոր լարումը պայմանավորվեց 2018թ․ Գազայի հատվածում Իսրայելի ոստիկանների գործողություններով, որի հետևանքով սպանվեց 60 արաբ, վիրավորվեց՝ 2.7 հազար մարդ։ Այդ իրարանցման պատճառը ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն էր Թել-Ավիվից Երուսաղեմ։ Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Երկու երկրներն այս իրադարձությունների ֆոնին հետ էին կանչել իրենց դեսպաններին։  

Աղբյուր`    tr.sputniknews.com

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում քրդերի զինաթափումից հետո հաջորդ 3 հավանական սցենարները
Թուրքիայում քրդերի զինաթափումից հետո հաջորդ 3 հավանական սցենարները

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ 3 սցենարով։

Հնդիկ վաճառականները կրպակներից հեռացնում են թուրքական ապրանքները (Տեսանյութ)
Հնդիկ վաճառականները կրպակներից հեռացնում են թուրքական ապրանքները (Տեսանյութ)

Ի պատասխան Պակիստանին ցուցաբերած ակնհայտ աջակցության՝ հնդիկները բոյկոտ են սկսել Թուրքիայի դեմ:

Իրսայելը մտահոգված է Թուրքիային F-35-ի հնարավոր վաճառքից
Իրսայելը մտահոգված է Թուրքիային F-35-ի հնարավոր վաճառքից

Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիային F-35-ներով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածծաշրջանում։

Էրդողանը Պակիստանի վարչապետին. «Մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին»
Էրդողանը Պակիստանի վարչապետին. «Մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին»

Թուրքիայի նախագահը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին:

Հնդիկ գործիչ. «Թույլ չենք տա, որ որևէ թուրքական ընկերության գործի Հնդկաստանում»
Հնդիկ գործիչ. «Թույլ չենք տա, որ որևէ թուրքական ընկերության գործի Հնդկաստանում»

Թուրքական մամուլը Հնդկաստանի այդ քայլը կապում է Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցության հետ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}