13:31, 19 Փետրվար 2021
Թուրքիայում ձերբակալված քրդամետ կուսակցության կին անդամները մերկ խուզարկության են ենթարկվել
Թուրքիայի Այդըն շրջանում փետրվարի 14-ին ձերբակալված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կին անդամները ազատ են արձակվել։
Ի սկզբանե ձերբակալված 13 գործիչներից 6-ը ազատ էին արձակվել նույն օրը՝ ոստիկանատանը հարցաքննվելուց հետո։ Իսկ մյուս 7 կանայք պայմանականորեն ազատ են արձակվել փետրվարի 17-ին, միաժամանակ նրանց արգելվել է հեռանալ երկրից։
Քրդական «Mezopotamya» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցության կին անդամներից 4-ը հայտնել են, որ ոստիկանատանը մերկ խուզարկության են ենթարկվել։
Սյոքե շրջանում ձերբակալված Սադեգյուլ Աքալընը պատմել է, որ ձերբակալվելուց հետո կին ոստիկանն իրեն ու իր մեկ այլ գործընկերուհուն մերկ խուզարկության է ենթարկել։ Այդ խուզարկությունները կրկնվել են նաև փաստաբանի հետ ամեն հանդիպումից հետո։ ԺԴԿ-ական գործիչը նշել է, որ նման վերաբերմունքը հակաօրինական և ստորացուցիչ է և համապատասխան իրավական քայլերի է դիմելու՝ իր նկատամամբ նման վերաբերմունքի համար։
Դիդիմ շրջանում ձերբակալված Ջաիզե Յորուջուն ևս հայտնել է, որ իր մեկ այլ գործընկերուհու հետ ձերբակալվելուց հետո իրենք մերկ խուզարկության են ենթարկվել։ Ընդ որում, խուզարկության ընթացքում ոստիկանատան սենյակի դուռը կիսաբաց է եղել, իսկ մուտքի մոտ 3-4 տղամարդ ոստիկաններ են գտնվել։ Յորուջուն ևս պնդել է, որ չի պատրաստվում հանդուրժել իրենց նկատմամբ նման անհեթեթ և վիրավորական վերաբերմունքը և պատրաստվում է բողոք ներկայացնել դատախազություն։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
Ընդդիմադիր շրջանակներում պտտվում են լուրեր, որոնց համաձայն՝ ԱԶԿ-ի ներսում լարված մթնոլորտ է տիրում:
Թուրքիայում իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող MHP-ի առաջնորդն անդրադարձել է վերջերս Իրանի և Իսրայելի միջև ծագած լարվածությանը:
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Ի լրումն հարվածային գործառույթների՝ «KEMANKEŞ 2-» հրթիռը կարող է օգտագործվել տվյալների հավաքագրման և փոխանցման համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |