Ռազմական16:02, 18 Փետրվար 2021
Թուրք գեներալ․ «Թուրքիան պետք է հարվածի ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին ուղարկվող բեռնատարներին»
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինը հայտնել է, որ Թուրքիան պետք է հարվածի ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD) ուղվարկվող բեռնատարների վրա:
«Իսրայելը հարձակումներ է իրականացնում Իրանի, Իրաքի և Լիբանանի վրա: Ինքնաթիռներ օդ բարձրացնելով, հարվածում է Իրանի թիրախներին, ապրանքափոխադրող մեքենաներին և պահեստներին», ասել է նա և հավելել, որ նույնը կարող է անել նաև Թուրքիան:
Փեքինի պնդմամբ՝ Թուրքիան կարող է Սիրիայի քրդերի թիրախներին խոցել այն պատճառով, որ իր երկիրը պայքարում է ահաբեկչության դեմ: Բացի այդ, նրա դիտարկմամբ, «ողջ աշխարհը գիտի, որ Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG, խմբ.՝ PYD-ի ռազմական թևը) հարձակումներ են իրականացնում Թուրքիայի դեմ»:
«Որտեղից որ սպառնալիք է գալիս, Իսրայելը հարվածում է: Մենք էլ (Թուրքիան-խմբ.) կարող ենք հարվածել իրենց (PYD/YPG- խմբ.) բեռնատարներին»,-ասել է գեներալը:
Փեքինը բերելով Իսրայելի օրինակը, փորձել է լեգիտիմացնել Թուրքիայի հնարավոր նոր քայլերը Սիրիայում:
Ինչպես հայտնի է, թուրքական իշխանությունները PYD/YPG-ն նույնացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդստանի բանվորական» կուսացության (PKK-ՔԲԿ) հետ:
Նշենք, որ ԱՄՆ-ի կողմից PYD-ին ցուցաբերվող «օգնությունը» թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներից մեկն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Այն Համարվում է Եվրոպայում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի արևելյան ռազմակայանը։
Ի լրումն հարվածային գործառույթների՝ «KEMANKEŞ 2-» հրթիռը կարող է օգտագործվել տվյալների հավաքագրման և փոխանցման համար:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
Ընդդիմադիր շրջանակներում պտտվում են լուրեր, որոնց համաձայն՝ ԱԶԿ-ի ներսում լարված մթնոլորտ է տիրում:
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Տաջիկստանի խորհրդարանի վավերացրած համաձայնագիրը ստորագրվել էր 2023թ. Ստամբուլում։
Թեմային նաև անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |