Քաղաքական11:34, 15 Փետրվար 2021
Թուրքիայում շարունակվում է քրդամետ կուսակցության մարգինալացումը
Թուրքիայում շարունակվում է իշխանության և իշխանամերձ շրջանակների կողմից ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) մարգինալացման, քաղաքական գործընթացներից հետզհետե դուրս մղելու քաղաքականությունը:
Տարիներ ի վեր իշխող ուժն ու վերջինիս աջակցող քաղաքական այլ ուժեր HDP-ին մեղադրում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության օգտին քարոզչություն անելու, իսկ HDP-ական գործիչներին այդ «ահաբեկչական կազմակերպության» անդամ լինելու մեջ:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը, Twitter-ում անդրադառնալով այս թեմային, HDP-ի և PKK-ի հարաբերությունների մասին պատմող տեսանյութ է հրապարակել:
Ալթունը տեսանյութին կից արած գրառման մեջ պնդել է, որ HDP-ն նույն PKK-ն է: Նրա համոզմամբ՝ HDP-ն PKK-ի հրամաններով առաջնորդվող «քաղաքական խամաճիկ է»:
Այնուհետև նկատի ունենալով HDP-ի հետ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությանն (CHP-ԺՀԿ) ու մյուս ընդդիմադիր «İYİ» կուսակցության (Լավ) «համագործակցությանը»՝ վերջիններիս մեղադրել է Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ թուրքական զինուժի կողմից իրականացված օպերացիայի ընթացքում «հանցավոր լռության մեջ»:
Ալթունի դիտարկմամբ՝ այդ ուժերը որպեսզի չվնասեն HDP-ի հետ իրենց դաշինքը այս ընթացքում նույնիսկ չհիշատակեցին PKK-ի անունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Թուրքիայի զինուժը «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ Իրաքյան Քուրդիստանի (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարե շրջանում մեկնարկել էր «Արծվի մագիլ 2» (Pençe-Kartal-2) ռազմագործողությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսենրի նախարարը խոսել է տնտեսական բարեփոխումների շրջանակներում գնաճը հաղթահարելու նպատակով ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերի մասին:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Հայտարարության մեջ նշվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ հակասում է միջազգային իրավունքին․
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |