Ռազմական11:18, 12 Փետրվար 2021
Իրաքի հյուսիսում PKK-ի դեմ օպերացիայում թուրքական օդուժին չի հաջողվել դեսանտ իջեցնել
Փետրվարի 10-ին Թուրքիայի զինուժի կողմից «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ Իրաքյան Քուրդիստանի (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարե շրջանում մեկնարկած «Արծվի մագիլ 2» (Pençe-Kartal-2) ռազմագործողությունները շարունակվում են:
Քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ, թուրքական օդուժը «Kobra» տեսակի 5 հարվածային ուղղաթիռների մասնակցությամբ Sikorsky տեսակի 2 ռազմատրանսպորտային ուղղաթիռով փորձել է լրացուցիչ դեսանտներ իջեցնի Գարեի շրջան, սակայն չի հաջողել:
Նշվում է, որ քուրդ զինյալների արձակած կրակի հետևանքով թուրքական ուղղաթիռները լքել են տարածքը:
Օպերացիայի առաջին օրը հարվածային ուղղաթիռներով Գարեի շրջան իջեցված թուրք դեսանտների և քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ թուրք 3 զինվորական էր սպանվել և ևս 3-ը վիրավորվել: Իսկ քրդական աղբյուրների հաղորդմամբ՝ «Արծվի մագիլ 2» ռազմագործողության ընթացքում թուրքական ԶՈՒ-ի 9 զինվորական է սպանվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Նշվում է, որ զորավարժություններին հետևել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարը, այլ բարձրաստիճան զինվորականներ։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը 13 տարվա դադարից հետո պաշտոնական այցով մեկնել էր Իրաք:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |