Հասարակական13:03, 05 Փետրվար 2021
2020-ին Թուրքիայում ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է շուրջ 30 տոկոսով
Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2020 թվականին Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնք մշակվել են ըստ բնակության հասցեների։
Հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը ի տարբերություն նախորդ տարվա, 2020-ին նվազել է 197 հազար 770 մարդով (13 տոկոսով)՝ այն կազմելով 1 միլիոն 333 հազար 410։
Ինչպես նախկինում, 2020-ին նույնպես Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թվով Իրաքի քաղաքացիները առաջատար են: Նրանց թիվը 281 հազար 74 է: Իրաքցիներին հաջորդում են Աֆղանստանի քաղաքացիները՝ 158 հազար 252 բնակչությամբ: Ցանկում երրորդն են Գերմանիայի քաղաքացիները (92 հազար 284):
Թուրքիայում զգալի թիվ են կազմում նաև Թուրքմենստանի, Սիրիայի, Իրանի և Ադրբեջանի քաղաքացիները:
Նշվում է, որ 2020-ին ամենից շատ բնակություն են հաստատել Աֆղանստանի քաղաքացիները: Աճել է նաև Գերմանիայի, Ավստրալիայի, Բուլղարիայի, Անգլիայի, Հունաստանի, Դանիայի, Ռուսաստանի, Կանադայի, Շվեյցարիայի, Քուվեյթի և Սոմալիի քաղաքացիների թիվը: Իսկ ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Մոլդովայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Ռումինիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Սիրիայի, Իրաքի և Իրանի քաղաքացիների թիվը նվազել է:
Հատկանշական է, որ Կատարի քաղաքացիների թվի աճի ցուցանիշը, չնայած թուրք-կատարական հարաբերությունների անընդմեջ զարգացման ֆոնին սակավ է, ընդամենը 711: Նախորդ տարի հիշյալ քաղաքացիների թիվը 676 էր:
2020թ. Թուրքիայում բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիների թիվը զգալիորեն նվազել է՝ 1760-ից դառնալով 1257:
Կտրուկ նվազել է Կուբայի քաղաքացիների թիվը՝ 528-ից դառնալով 261:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Մերկելը նաև նշել է, որ Գերմաիայում մշտական բնակություն հաստատածների թիվն աճել է և այդ մարդկանց հասարակության մեջ ինտեգրելու խնդիրը շարունակվում է։
Թուրքիայում գնաճի և անկում ապրող դրամական արժույթի ֆոնին քրդական «Rudaw»-ի թղթակիցը փոքրիկ հարցում է անկացրել:
Թուրքիայի արհմիությունների համադաշնության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 4 անձից բաղկացած ընտանիքի կերակրման համար անհրաժեշտ է 13․334 լիրա։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքում հրապարակվել է «Զանգեզուրի միջանցքում համառության պատճառը» հոդվածը
Ընդդիմադիր, ձախակողմյան «Haber sol» լրատվամիջոցում հրապարակվել է թուրք վերլուծաբան Էնգին Սոլաքօղլուի «Հարավային Կովկասի զավեշտախաղը» հոդված:
Մերկելը նաև նշել է, որ Գերմաիայում մշտական բնակություն հաստատածների թիվն աճել է և այդ մարդկանց հասարակության մեջ ինտեգրելու խնդիրը շարունակվում է։
Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի մայրաքաղաքի Չանքայա թաղամասում գտնվող «Kızıl ay» առևտրի կենտրոնի մոտ պայթյունի և կրակոցների ձայներ են լսվել։
Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |