Քաղաքական14:13, 01 Փետրվար 2021
Քուրդ հրամանատար. «ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ համատեղ ծրագիր ենք պատրաստում»

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) գլխավոր հրամանատար Մազլում Քոբանիին (Ֆերհադ Աբդի Քոբանի) Ալ-Արաբիա հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ամերիկյան նոր վարչակազմի և Սիրիայում քրդական ուժերի միջև հարաբերությունների թեմային:
Քոբանին նշել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմի և քրդական SDF ուժերի միջև համատեղ ծրագիր է պատրաստվելու, սակայն նա չի մանրամասնել, թե ամերիկյան վարչակազմից ում հետ է հանդիպում ունեցել և ինչ ծրագիր քննարկել:
Նրա խոսքով՝ Բայդենի նախագահ ընտրվելն ավելի մեծ հույս է արթնացրել իր մեջ սիրիական ճգնաժամի իրական լուծման համար:
«Միշտ դժվար է եղել Վաշինգտոնի և Մոսկվայի հետ մեր հարաբերությունների հավասարկշռությունը պահպանելը»,-ասել է Քոբանին և հավելել, որ իրենց ուժերը շարունակում են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը:
Հիշեցնենք, որ Մազլում Աբդի Քոբանին ներառված է Թուրքիայում առավել վտանգավոր «ահաբեկիչների» ցուցակում։ Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է նրա արտահանձնումը:
Քոբանիին Թուրքիայում համարվում է Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) ղեկավարներից: Իսկ ինչպես հայտնի է, YPG-ն էլ թուրքական իշխանությունները նույնացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդստանի բանվորական» կուսացության (PKK-ՔԲԿ) հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

ԱՄՆ-ի ու Հորդանանի կողմից ներկայացվել է «Ճանապարհային քարտեզ»։

Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |