Քաղաքական10:26, 22 Հունվար 2021
Հունաստանի վարչապետ․ «Եթե չկարողանանք լուծել Թուրքիայի հետ ունեցած խնդիրը,կդիմենք դատարան»

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կանադական «Monocle» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական հարաբերությունների թեմային։
Նշենք, որ 2020թ․ ամռանը Արևելյան Միջերկրականի հարցի վերաբերյալ թուրք-հունական հարաբերությունները լարվածության գագաթնակետին էին հասել։
Միցոտակիսն այդ հարցի մասին խոսելիս, նշել է, որ ինքը միշտ բարեկամության ձեռք է մեկնել Թուրքիային և միշտ նպաստել, որ այդ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկեն իրենց հիմնական տարաձայնությունը, այսինքն ծովային գոտիների սահմանազատման հարցը։
«Սա տասնամյակների պատմություն ունեցող հարց է, բայց մենք կարող ենք լուծել այն։ Եթե չկարողանանք լուծել, ապա կդիմենք Արդարադատության միջազգային դատարան։ Դրա համար կան միջազգային դատարաններ»,-ասել է նա։
Հունաստանի վարչապետը հայտնել է, որ Արևելյան Միջերկրականը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի, այլև ԵՄ-ի համար։
Նրա խոսքով՝ Հունաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունները ազդում են նաև ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեպտմբերի 16-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ցամաքային հարձակում է սկսել Գազայի վրա։

Թուրքիայի նախագահը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |