• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 22:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական14:22, 19 Հունվար 2021

ԵՄ-ի ո՞ր երկրներում Թուրքիայի քաղաքացիները կարող են քաղաքացիություն ստանալ

ԵՄ-ի ո՞ր երկրներում Թուրքիայի քաղաքացիները կարող են քաղաքացիություն ստանալ

Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալուց հետո սահմանված մեկ տարվա անցումային ժամկետի սպառվելուց հետո Մեծ Բրիտանիայում ընկերություն հիմնելով քաղաքացիություն ստանալու հնարավորությունը Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկվեց։

Սակայն Անկարայի պայմանագիրը, որի համաձայն Թուրքիայի քաղաքացիներին տրվում էր այդ իրավունքը, շարունակում է  ուժի մեջ մնալ Եվրամիության անդամ մի շարք այլ երկրների համար։

Ավելին, Իսպանիայում կարելի է բնակության իրավունք ստանալ նաև առանց ընկերություն հիմնելու։ Բայց քաղաքացի դառնալու համար պետք է ներկայացնել գործունեության պլան, հիմնել ընկերություն՝ ունենալով առնվազն 10․000 եվրո նախնական կապիտալ։ Պետք է նշել, որ այդ իրավունքն Իսպանիայում տրվում է ոչ միայն Անկարայի պայմանագրի շնորհիվ և ոչ միայն Թուրքիայի քաղաքացիներին։ Նման իրավունք ունեն նաև այլ երկրների քաղաքացիներ։

Նույն պայմանագրի շնորհիվ ուսման նպատակով Իռլանդիա մեկնող Թուքրիայի քաղաքաացիները կարող են զուգահեռ աշխատել և նույնպես ստանալ Իռլանդիայի քաղաքացիություն։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որ տվյալ անձը առնվազն երեք տարի անփոփոխ կերպով աշխատի նույն վայրում։ Դա հնարավոր է շնորհիվ այն հանգամանքի, որ Իռլանդիան 1973 թ․ դարձել է 1963թ․ Թուրքիայի ու Եվրոպական տնտեսական միության միջև ստորագրված Անկարայի պայմանագրի կողմ։

Թուրքիայի քաղաքացիները որոշակի պայմաններով կարող են քաղաքացիություն ստանալ նաև Նիդերլանդներում, որը ևս 1963թ․․ երբ կնքվել է Անկարայի պայմանագիրը, եղել է Եվրոպական տնտեսական միության անդամ։ Դրա համար նախ պետք է ընկերությւն հիմնելու թույլտվություն ստանալ և միայն 5 տարի անց հնարավոր է Նիդերլանդների քաղաքացիություն ստանալ։

2004թ․ ԵՄ-ին միացած Սլովակիայում Թուրքիայի քաղաքացիները կարող են ընկերություն հիմնելով բնակության իրավունք ստանալ։ Հինգ տարի հետո բնակությա նիրավունքը դառնում է անժամկետ, ևս երկու տարի հետո տրվում է  քաղաքացիություն։

Լիտվայում հիմնված ընկերության միջոցով քաղաքացիություն կարող է ստանալ չորս անձ՝ տնօրենն ու բաժնետերերը։ Այդ իրավունքը, անկախ Անկարայի պայմանագրից, տրված է բոլոր երկրների քաղաքացիներին։ Եթե ընկերության հիմնադիրները մեկը կամ երկուսն են, պետք է ունենան առնվազն 28․000 եվրո նախնական կապիտալ, երեք կամ չորս հիմնադրի դեպքում կապիտալը պետք է կազմի 48․000  եվրո։ Հիմնադիրներին սկզբում տրվում է մեկ տարվա բնակության իրավունք, հետո այդ ժամեկտը երկարաձգվում է երկու անգամ՝ երկուական տարով։ Հինգ տարի անց տրվում է անժամկետ բնակության իրավունք, իսկ տասը տարի անց՝ քաղաքացիություն։

Թուրքիայի քաղաքացիները կարող են նաև Բելգիայում և Մալթայում ընկերություն հիմնելով քաղաքացիություն ստանալ։

Աղբյուր`    bbc.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է
13:25, 16 սեպ
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}