Իրավական14:47, 14 Հունվար 2021
Թուրքիայում ոստիկանները անչափահաս քուրդ տղային ստիպել են ողջ օրը կարդալ պետական օրհներգի տեքստը

Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում ձերբակալված քուրդ անչափահասին իրավապահները հարկադրել են մի ամբողջ օր անդադար բարձրաձայն կարդալ Թուրքիայի օրհներգը՝ «Անկախության քայլերգը»։
Հունվարի 9-ին փողոցում ապօրինաբար ծխախոտ վաճառելու պատճառով ձերբակալված 15-ամյա Դ․ Է․-ն ավելի ուշ դատարանի կողմից ազատ է արձակվել։
Սակայն տղայի մայրը, ում անունը թուրքական մամուլն անվտանգության նկատառումներով չի հրապարակել, պատմել է, որ ոստիկանները սպառնացել են իր որդուն։
«Տղաս այքան շատ էր կարդացել հիմնը, որ երբ տուն եկավ, կոկորդը չորացել էր և խոսել չէր կարողանում» , - պատմել է նրա մայրը։
Բացի այդ՝ ոստիկանները նաև սպառնացել են, որ ամեն շաբաթ տղային նոր առաջադրանք են տալու և եթե նա հրաժարվի դրանք կատարել, հետևանքներն իր համար ավելի վատ կլինեն։
Անչափահասի մայրը նշել է, որ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել որդուն սպառնացող անձանց դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |