Քաղաքական12:20, 14 Հունվար 2021
Ընդդիմադիր կուսակցապետը կասկածի տակ է առել Էրդողանի լեգիտիմությունը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀկ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլույի և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև քաղաքական հեռակա բանավեճը շարունակվում է: Նախօրեին Քըլըչդարօղլուն, կասկածի տակ դնելով Էրդողանի լեգիտիմությունը, վերջինիս անվանել էր «այսպես կոչված նախագահ»:
Թեմային անդրադարձել է Թուրքիայի իշխանամերձ «Haber7» լրատվական կայքի թղթակից Բաթուհան Յաշարը: Լրագրողն իր սյունակում փորձել է մեկնաբանել Էրդողանին հասցեագրված ընդդիմադիր կուսակցապետի հայտարությունը՝ կոպիտ զուգահեռ անցկացնելով Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար կիրառվող «այսպես կոչված» արտահայտության հետ:
Յաշարը նշում է, որ «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» արտահայտությունն օգտագործվում է Թուրքիայի Հանրապետության կողմից և պնդում, որ «այսպես կոչված» բառն արտահայտության սկզբում է ավելանում «հայկական պնդումները» ձախողելու համար, ինչպես նաև ընդգծելու, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել:
«Քըլըչդարօղլուն նույնպես արեց նույնը: Պնդեց, որ Էրդողանի նախագահությունն օրինական չէ:
Որքան տգեղ արտահայտություն է այն... Բայց այս նախադասությունը նա (Քըլըչդարօղլու-խմբ.) պատահաբար կամ սխալմամբ չի օգտագործել, այլ դա արել է դիտավորյալ՝ հաշվարկելով և նախապես պատրաստվելով»,- գրել է Յաշարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ԱՄՆ-ի ու Հորդանանի կողմից ներկայացվել է «Ճանապարհային քարտեզ»։

Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։

Սեպտմբերի 16-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ցամաքային հարձակում է սկսել Գազայի վրա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |