Ղարաբաղ17:22, 13 Հունվար 2021
Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին

Այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում Պուտինը իր գործընկերոջը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Թուրքիայի նախագահի հետ զրույցում Պուտինը նշել է, որ մոսկովյան հանդիպման գլխավոր արդյունքը Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ հարաբերությունների բարելավման տրամադրվածության հաստատումն է», - հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը իր աջակցությունն է հայտնել ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ Մոսկվայի ջանքերին՝ արտահայտվելով Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների հետագա համակարգման օգտին։
«Զրույցի ընթացքում Պուտինն ու Էրդողանը անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման համատեղ ռուս-թուրքական կենտրոնի ստեղծման որոշ նրբերանգներ», - հաղորդում է Կրեմլը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |