Քաղաքական15:54, 13 Հունվար 2021
Թուրքիայի և Պակիստանի միջև հուշագիր է ստորագրվել
Այսօր Իսլամաբադում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Պակիստանի արտգործնախարար Շահ Մահմուդ Քուրեյշի հետ։
Կողմերը հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված, տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերել միջազգային հարցերի վերաբերյալ փոխադարձ շահերի համար համատեղ ռազմավարություն որդեգրելու հարցում:
Նախարարների հանդիպումից հետո միջգերատեսչական հանդիպում է կայացել, որի ընթացքում Թուրքիայի ԱԳ ղեկավարի և Պակիստանի կրթության նախարարի միջև «Թուրքիայի կրթության հիմնադրամի» կարգավիճակի և գործունեության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել:
Նշվում է, որ հիշյալ հուշագրով «Թուրքիայի կրթության հիմնադրամը» Պակիստանում հանրային հաստատության կարգավիճակ է ստանում, ինչպես նաև պաշտպանվում են Պակիստանում այդ հիմնադրամի ներդրումները:
Այս հուշագրով նախատեսվում է ընդլայնել այդ հիմնադրամի գործունեությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դպրոցական, համալսարանական, ուսանողների փոխանակման, կրթական և մշակութային կենտրոնների ծրագրերն ու կրթաթոշակները:
«Թուրքիայի կրթության հիմնադրամը» Պակիստանի 10 տարբեր քաղաքներում գտնվող 27 համալսարանների ավելի քան 12.000 ուսանողի կրթություն է տալիս: Հիմնադրամն այդ երկրում նաև ունի ուսանողական 9 հանրակացարան և ավելի քան 1800 աշխատող:
Հիշեցնենք, որ Իսլամաբադում նախատեսվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում: Այս ձևաչափով երեք երկրների արտաքին քաղաքականության պատասխանատուները երկրորդ անգամ են հանդիպում։ Առաջին նման հանդիպումը 2017 թվականի նոյեմբերին Բաքվում էր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բարզանին վերջին այցը Իրան եղել է 2021թ. օգոստոսին, որի ընթացքում նա մասնակցել էր Ռաիսիի երդմնակալության արարողությանը։
Բեզալել Սմոթրիչը դժգոհել է, որ Կահիրեում գերիների փոխանակման բանակցություններում ներկա են գտնվել նաև թուրք պաշտոնյաներ:
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Բեզալել Սմոթրիչը դժգոհել է, որ Կահիրեում գերիների փոխանակման բանակցություններում ներկա են գտնվել նաև թուրք պաշտոնյաներ:
Բարզանին վերջին այցը Իրան եղել է 2021թ. օգոստոսին, որի ընթացքում նա մասնակցել էր Ռաիսիի երդմնակալության արարողությանը։
Արտահանումն իրականացվում է Թուրքիայի կողմից Իսրայելի հետ առևտուրը կասեցնելու մասին որոշմանը ֆոնին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |