Տարածաշրջան17:11, 12 Հունվար 2021
Al Arabiya-ի ռեպորտաժը քուրդ զինյալների վերաբերյալ հունից հանել է թուրքական ԶԼՄ-ներին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արքայազն Մուհամեդ բին Սալմանի վերահսկողության տակ գտնվող «Al Arabiya» հեռուստաընկերության ռեպորտաժը զայրացրել է թուրքական լրատվամիջոցներին։ Արաբական հեռուստաընկերությունը «Հատուկ առաքելություն» կոչվող ռեպորտաժ է պատրաստել, որը առնչվում է քուրդ զինյալներին։
Ըստ թուրքական աղբյուրների՝ ռեպորտաժում ասվում է, որ Թուրքիայում գործող ռեժիմը շարունակում է քրդերի նկատմամբ կիրառել բռնության և ռասիստական քաղաքականություն։ Այս ամենն էլ հունից հանել է թուրքական ԶԼՄ-ներին, քանի որ քուրդ զինյալները Թուրքիայում համարվում են ահաբեկիչներ։
Նշված է եղել, որ Թուրքիան շարունակում է պարբերաբար ավիահարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում գտնվող քուրդ զինյալների գլխավոր ռազմաբազային, ինչը բարդացնում է այնտեղ ռեպորտաժներ իրականացնելը։
«Քանդիլ հասնելը դժվար է, քանի որ ամեն բան հրթիռակոծող թուրքական ռազմական ինքնաթիռները կարող են ձեզ թիրախավորել»։ Ըստ «Al Arabiya»-ի վերոնշյալ ռազմաօդային օպերացիաները Թուրքիայի զինուժի կողմից Քանդիլում ոչ միշտ են ունենում լավ արդյունքներ։
Արաբական հեռուստաընկերության ռեպորտաժում նաև ուշագրավ մանրամասներ են ներկայացվում քուրդ զինյալների կյանքից։
«Մեզ տասը մարդ դիմավորեց։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանք մեծ խմբերով չեն կուտակվում։ Զինյալները ոչ մի անուն չունեն և հեռախոսներ չեն օգտագործում։ Թե ինչ է կատարվում աշխարհում տեղեկանում են ռադիոյից։ Ոչ աշխատավարձ են ստանում, ոչ էլ՝ ամուսնանում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |