Տարածաշրջան14:59, 11 Հունվար 2021
Թուրքական հեռուստաընկերությանը զայրացրել է Ջո Բայդենի որոշումը

Թուրքիայի պետական «TRT» հեռուստատեսությանը զայրացրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի կադրային առաջին նշանակումը Մերձավոր Արևելքում:
Անկարայի դժգոհության պատճառը մասնավորապես այն է, որ Բայդենը Բրեթ ՄըքԳուրքին նշանակել է որպես ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերի համակարգող:
«ՄաքԳուրքը կարևոր դերակատարություն է ունենցել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար Մերձավոր Արևելքում, և այժմ կարծես նա վերադարձել է իր գործն ավարտին հասցնելու համար», – հայտնում է թուրքական հեռուստատեսությունը:
Բրեթ Մաքգուրկն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն էր «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպության դեմ պшյքшրnւմ և անմիջական մասնակցություն է ունեցել «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (Սիրիայի քրդական ուժեր) հետ համագործակցության հարցում, որոնց Անկարան համարում է шհшբեկչшկшն ուժեր։
Ուշագրավ էր, որ 2018-ի դեկտեմբերին ԱՄՆ-ի զnրքերը Սիրիայից դուրս բերելու մասին Դոնալդ Թրամփի անսպասելի որոշումից հետո ՄըքԳուրքը հրաժարական տվեց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսլամաբադում նախատեսվում է նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում:

Իսրայելի պատկան մարմինները դեռևս անցած շաբաթ տեղեկություն էին տարածել, որ Արևմտյան ափի տարածքում 850 բնակելի շենք կառուցելու վերաբերյալ որոշումը շուտով կվավերացվի։

Նշվում է, որ ռազմաուսումնական վարժանքներն անցկացվում են Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված ռազմական համագործակցության և խորհրդատվության մասին համաձայնագրի շրջանակներում։
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարվածությունը կվերածվի՞ ռազմական բախման։
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |