• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Հուլիս, 2025
Շաբաթ 03:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:05, 25 Դեկտեմբեր 2020

Գերմանիան մերժել է թուրք ընդդիմադիր լրագրողին Թուրքիային արտահանձնելու պահանջը

Գերմանիան մերժել է թուրք ընդդիմադիր լրագրողին Թուրքիային արտահանձնելու պահանջը

Գերմանիայի արտգործնախարարությունը մերժել է Բեռլինում ապաստանած ընդդիմադիր թուրք լրագրող Ջան Դյունդարին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ պահանջը։ 

Ժամանակին Դյունդարը զբաղեցրել է թուրքական ընդդիմադիր ամենահայտնի թերթերից մեկի՝ «Cumhurriyet»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։

Նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող Դյունդարը թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման։ Այդ որոշումից հետո Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտնել էր, որ Գերմանիայի իշխանություններից ակնկալում են, որ նրանք կընդունեն թուրքական դատարանի որոշումը և Դյունդարին կարտահանձնեն Թուրքիային։ 

Գերմանիայի ԱԳՆ-ն, արձագանքելով Ալթունի հայտարարույթանը, նշել է․ 

«Գերմանիան քաղաքական դատվածությունների վերաբերյալ որոշումների դեպքում սկզբունքորեն արտահանձնում չի անում։ Գերմանիայի կառավարությունը ջանքեր է գործադրում աշխարհում անկախ լրատվամիջոցների և անկախ լրատվության համար»։ 

Հայտարարությունում նաև նշվում է, որ և՛ երկկողմ լավ հարաբերությունների և՛ Թուրքիա-ԵՄ ջերմ հարաբերությունների համար հիմնական պայմանը միջազգային ստանդարտներին համապատասխան լինելն է այնպիսի հարցերում, ինչպիսիք են  մարդու իրավունքներն ու իրավական պետությունը։  

Թուրքիայում դատախազությունը  Դյունդարի նկատմամբ երկու մեղադրանք էր առաջադրել: Դատարանի որոշմամբ՝ «քաղաքական և զինվորական լրտեսություն» անելու մեղադրանքով նա դատապարտվել է 18 տարի 9 ամիս և «զինված ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու» մեղադրանքով՝  7 տարի 21 ամիս ազատազրկման: 

Հիշեցնենք, որ թուրքական «Cumhuriyet» թերթի լրագրող Ջան Դյունդարը 2015թ. նոյեմբերի 26-ին հարցաքննության էր կանչվել Ստամբուլի դատախազություն։ Այդ ժամանակ նրան տեղեկացվել էր կալանավորման մասին։ Դյունդարին և իր գործընկերոջը մեղադրանք էր առաջադրվել «Պետության անվտանգությանը վերաբերվող  գաղտնի փաստերի հրապարակման, քաղաքական և զինվորական լրտեսության համար»։

Մեղադրանքի համար հիմք էին հանդիսացել նրանց հրապարակած մի քանի լուսանկարները, որտեղ երևում է, որ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MİT) բեռնատարները բեռնված են եղել զինամթերքով, որը պետք է հասներ Սիրիայի հյուսիսի թուրքմեններին։ Մինչդեռ թուրքական իշխանությունները երկար ժամանակ պնդում էին, որ բեռնատարները տանում էին բացառապես մարդասիրական օգնություն։

2017թ. թուրքական դատարանը Դյունդարին դատապարտեց 5 տարի 10 ամսվա ազատազրկման։ Սակայն 3 ամիս բանտում պահվելուց հետո սահմանադրական դատարանի որոշմամբ՝ նա ազատ արրձակվեց, բայց թուրքական վճռաբեկ դատարանը ,չեղարկելով սահմանադրական դատարանի որոշումը, Դյունդարին մեղավոր էր ճանաչել։ Նրան առաջադրվել էր «գաղտնի փաստաթղթերը լրտեսության նպատակով ձեռք բերելու» նոր մեղադրանք։ Դրանով Դյունդարին սպառնում էր 15-20 տարվա ազատազրկում։

Հետագայում նույն վճռաբեկ դատարանը Դյունդարի նկատմամբ կանալավորման որոշում էր կայացրել և նրան ներառել  «կարմիր ցուցակում» (առավել վտանգավոր հանցագործների ցուցակ)։ Մինչ կալանավորման որոշման կայացումը, Դյունդարը մեկնել էր Գերմանիա։

Աղբյուր`    tr.sputniknews.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ԱՄՆ-ն ողջունում է քուրդ զինյալների զինաթափումը
18:27, 18 հուլ
ԱՄՆ-ն ողջունում է քուրդ զինյալների զինաթափումը

ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին։

ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ստամբուլյան 3-րդ բանակցություններին
18:00, 18 հուլ
ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ստամբուլյան 3-րդ բանակցություններին

Մոսկվայում կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսում Զախարովան անդրադարձել է ռուս-ուկրաինական բանակցային գործընթացին։

Թուրքիայի քաղաքացիների համար շենգենյան վիզայի նոր կարգ կգործի
15:51, 18 հուլ
Թուրքիայի քաղաքացիների համար շենգենյան վիզայի նոր կարգ կգործի

Վիզաները կտրվեն ավելի երկար ժամկետով և բազմակի մուտքով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը
PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։

Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի
Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվեց 1 տարի 8 ամիս ազատազրկման
Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվեց 1 տարի 8 ամիս ազատազրկման

«Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի քրվարույթի շրջանակներում ձերբակալված ընդդիմադիր գործիչը դատապարտվել է բոլորովին այլ մեղադրանքով։

Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը
Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

ԱՄՆ-ն ողջունում է քուրդ զինյալների զինաթափումը
ԱՄՆ-ն ողջունում է քուրդ զինյալների զինաթափումը

ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}