Իրավական17:19, 23 Դեկտեմբեր 2020
Թուրքական բանակում քրդերեն երգ երգելու համար զինվորի դեմ հետաքննություն է սկսվել (տեսանյութ)

Ներկայիս Թուրքիայի հարավային Ադանա նահանգում քուրդ երիտասարդի դեմ հետաքննություն է սկսվել՝ զինվորական ծառայության ժամանակ զորամասում քրդերեն երգ երգելու, այն տեսանկարահանելու և սոցցանցում տեսանյութը հրապարակելու համար։
Քուրդ զինվորի մասին տեսանյութը կարճ ժամանակ անց հազարավոր դիտումներ է ունեցել համացանցում։ Զորացրվելու հրաման ստանալուց հետո նա իմացել է, որ իր վերաբերյալ զորամասի հրամանատարի կողմից արձանագրություն է կազմվել։ Այդ մասին նա հայտնել է քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Քուրդ երիտասարդի խոսքով՝ զորամասից իրեն հայտնել են, որ իր դեմ հետաքննություն սկսելու պատճառն այն է, որ իբր տեսանյութում զինվորական համազգեստով է եղել։ Վերջինս մեղադրվում է «գաղտնի տեղեկությունների արտահոսքի» համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |