Քաղաքական17:50, 22 Դեկտեմբեր 2020
Հուլուսի Աքար․ ԱՄՆ-ն պիտի անհապաղ հետ կանգնի պատժամիջոցների սխալ որոշումից
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական NTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռբերման պատճառով ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների թեմային և տարածաշրջանային մի շարք հարցերի։
Աքարը նշել է, որ Թուրքիան անելու է հնարավորը, որպեսզի ԱՄՆ-ի պատժամիջոցները որևէ վնաս չունենան։
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ այն գործողությունների վրա, որոնք միասին ենք իրականացնում, մասնավորապես ՆԱՏՕ-ի շրջանակում, բացասաբար են ազդելու։ Պետք է ԱՄՆ-ն անհապահաղ հետ կանգնի այս սխալ որոշումից։ Սպասում ենք որոշման շտկմանը»,-ասել է նա։
Անդրադառնալով Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի ապօրինի գործողությունների հետևանքով թուրք-հունական հարաբերություններում առաջացած լարվածությանը, պնդել է, որ իրենք միայն ցանկանում են պաշտպանել իրենց իրավունքները։ Աքարի համոզմամբ՝ Հունաստանն է, որ «բացասաբար է ներկայացնում Թուրքիայի իրավունքի փնտրտուքը»։
Նրա խոսքով՝ հարցի լուծման համար ամենաճիշտ ճանապարհն այն է, որ Հունաստանը բանակցի Թուրքիայի հետ' միաժամանակ ընդգծելով, որ այդ հարցում Թուրքիան ծրագրեր ունի և փորձում է առաջընթաց գրանցել։
Թուրքիայի պաշտպանության նախարարը, դիմելով Հունաստանին, ասել է․ «Դուք առանց Թուրքիայի հետ բանակցելու այլ տեղերում եք լուծում փնտրում։ Այդ վիճակն անլուծելի է։ Մենք լիովին կողմ ենք երկխոսության»։
Այնուհետև Աքարն անդրադառնալով Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի հիմնմանը' ասել է․ «Մեր պատվիրակությունը գտնվում է Ադրբեջանում։ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կառուցումից հետո մեր պատվիրակությունը կսկսի այնտեղ աշխատել։ Մեր 30-60 ներկայացուցիչները, ռուսների հետ միասին աշխատելով, անհրաժեշտ ամեն ինչ կանեն Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մշտական ռեժիմ ապահովելու համար»։
Նա հայտնել է, որ համատեղ կենտրոնում Թուրքիայից և Ռուսաստանից մեկական գեներալ է լինելու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի Թուրքիայի կատարած այցը մեծ արձագանք է գտել գերմանական մամուլում:
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |