Միջազգային12:10, 11 Դեկտեմբեր 2020
ԵՄ ղեկավարները որոշել են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ

Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների ղեկավարները որոշել են ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները` Միջերկրական ծովի արևելյան հատվածում այդ երկրի ապօրինի գործողությունների պատճառով: Այս մասին ասվում է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի մասնակիցների հայտարարության մեջ։
Հայտարարությունում մասնավորապես նշվում է․ «ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ միության և դրա անդամ պետությունների շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունության պահպանմանը: Այս կապակցությամբ գագաթնաժողովը հանձնարարում է ԵՄ Խորհրդին լրացուցիչ սև ցուցակ ընդունել` հիմնվելով Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործունեության պատճառով սահմանափակող միջոցների մասին 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշման վրա»:
ԵՄ ղեկավարները ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելին և Եվրահանձնաժողովին հանձնարարել են Անկարայի դեմ պատժամիջոցների ընդլայնման այլ տարբերակներ ներկայացնել 2021 թվականի մարտին կայանալիք գագաթնաժողովին: Մասնավորապես պահանջվում է զեկույց պատրաստել Թուրքիա-ԵՄ տնտեսական, քաղաքական և առևտրային հարաբերությունների վիճակի վերաբերյալ։
France-Presse լրատվական գործակալության տված հարցացրույցում անանուն դիվանագետը հայտնել է, որ որոշված միջոցառումները նախատեսում են պատժամիջոցներ ֆիզիկական անձանց նկատմամբ և հնարավոր է, որ լրացուցիչ միջոցներ ձեռնարկվեն, եթե Թուրքիայի շարունակի իր ապօրինի գործողությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |