Քաղաքական12:03, 09 Դեկտեմբեր 2020
Հայտնի է Վաշինգտոնում Թուրքիայի նոր դեսպանի անունը

Թուրքիայի արտգործնախարարությունը մի քանի դեսպանություններում և մշտական ներկայացուցչություններում նոր նշանակումներ է արել։
Հայտնի է, թե ով է լինելու ԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ և լիազոր նոր դեսպանը։ Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Վաշինգտոնում այդ երկրի նոր դեսպանը կլինի Մուրաթ Մերջանը։ Վերջինս հիմա Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանն է Տոկիոյում։
Ո՞վ է Հասան Մուրաթ Մերջանը
Նա ծնվել է 1959թ․ Թուրքիայի արևելյան Աղրը նագանգի Թութաքի շրջանում։ Կրթություն է ստացել Թուրքիայի Բողազիչի համալսարանի ինժեներական ֆակուլտետի արդյունաբերական ինժիներության բաժնում։ Այնուհետև ավարտել է ԱՄՆ-ի Ֆլորիդա համալսարանի ինֆորմատիկայի բաժինը։ Դոկտորականը պաշտպանել է Քլիվլենդի պետական համալսարանում։ Ներկայիս Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հիմնադիր անդամ է։ Մերջանը եղել է Թուրքիայի 22-րդ և 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, 2002-2007թթ․ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում և Եվրոպական արևմտյան միության անվտանգության և պաշտպանության ասամբլեայի Թուրքիայի պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ։ 2007-2011թթ․ Մերջանը զբաղեցրել է նաև Թուրքիայի մեջլիսի արտաքին հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Մերջանը 2011-2014թթ․ նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների փոխնախարար, 2014-2017թթ․՝ Համաշխարհային էներգետիկ խորհրդում թուրքական ազգային կոմիտեի նախագահ, իսկ 2017թ-ից մինչև այսօր Ճապոնիայում Թուրքիայի դեսպանն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելի հայտարարությանը պատասխանել է Էրդողանի ղեկավարած կուսակցության մամուլի խոսնակը։

Հունական մամուլը նշում է, որ 1970-ականներից եկող՝ «Թուրքիան հետամնաց երկիր է» հայեցակարգը վաղուց արդեն փլուզվել է։

Թուրքիայի արտգործնախարարության համաձայն՝ Վաշինգտոնում Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ երկկողմ հանդիպում է սպասվում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:
Նշվում է, որ կհրապարակվի քարտեզ, որը նման է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։
Բացի այդ Հնկաստանում բոյկոտի է ենթարկվում նաև թուրքական գյուղմթերքը։
Հունական մամուլը նշում է, որ 1970-ականներից եկող՝ «Թուրքիան հետամնաց երկիր է» հայեցակարգը վաղուց արդեն փլուզվել է։
Տոտոկոսադրույքները նվազեցնում են ներդրումները, տնտեսական աճը դանդաղում է
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |