Տարածաշրջան12:38, 08 Դեկտեմբեր 2020
Լիբիայում գեներալ Հաֆթարի ուժերը թուրքական նավ են առգրավել
Լիբիայի Միսրատա նավահանգստում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի ուժերը թուրքական նավ են առգրավել։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Լիբիայի ազգային բանակի խոսնակ Ահմեդ Միսմարին թեմայի մասին սոցցանցում գրառում է արել՝ նշելով, որ «Mebruka» բեռնափոխադրող նավը, որի սեփականատերը թուրք է և որի վրա եղել է Ջամայկայի դրոշը, մուտք է գործել արգելված տարածք։ Հրահանգին չարձագանքելու համար Հաֆթարի ուժերն առգրավել են նավը և տեղափոխել Ռաս ալ-Հիլալ նավահանգիստ։
Խոսնակը նաև նշել է, որ այդ նավում եղել է 9 թուրք, 7 հնդիկ և 1 ադրբեջանցի։ Նավը բեռնված է եղել դեղերով և ոչ մի զենք-զինամթերք չի հայտնաբերվել։
Այլ տեղեկությունների համաձայն՝ հիշյալ նավը չեն առգրավել, այլ ստուգում է անցել, ինչպես որ մյուս նավերն են անցնում։ Արգելված գոտի մուտք գործելու պատճառով նավը տուգանվել է։
Նախօրեին Լիբիայի ազգային բանակի խոսնակ Ահմեդ Միսմարին արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված «Ազգային համաձայնության կառավարությունը» և Թուրքիային մեղադրել էր հրադադարը խախտելու փորձեր իրականացնելու մեջ։
Հիշեցնենք, որ այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված «Ազգային համաձայնության կառավարությունը», որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում «Լիբիայի ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Գրքում ներկայացված է ՌԴ նախագահի մի շարք ելույթների ու հոդվածների թուրքերեն թարգմանությունը։
Թուրքական մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Հանիյեն շաբաթավերջին կայցելի Թուրքիա:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Թաթարստանում գործում են թուրքական բազմաթիվ գործարաններ։ Թուրք ներդրողները նախագծեր են իրականացնում նաև հյուրանոցային բիզնեսի և շինարարության ոլորտում։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |