Քաղաքական14:43, 07 Դեկտեմբեր 2020
Թուրքիայի ԱԳ նախարար. «Մենք Հայաստանի հողերի վրա աչք չունենք»
Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Միջերկրածովյան համալսարանում տեղի է ունեցել Միջազգային համալսարանների խորհրդի կազմակերպած Արևելյան Միջերկրականի workshop-ը, որին մանակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նա անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին և չլուծված խնդիրներին: Չավուշօղլուի դիտարկմամբ՝ տարածաշրջանային բոլոր խնդիրների հիմնական պատճառը կիսել չիմանալն է և կիսելու փոխարեն ամբողջը վերցնելու փորձը:
«Նայե՛ք Կովկասին: Կովկասի կայունությունից և տնտեսական զարգացումից օգտվելու փոխարեն Հայաստանի պատճառով, որը ցանկանում էր շարունակել Ադրբեջանի տարածքների օկուպացիան, ինչպես նաև միջազգային համակարգի պատճառով, որը կողմ չէր դիվանագիտական ճանապարհով լուծմանը, խնդիրը շարունակվեց շուրջ 30 տարի»,-ասել է նա:
Չավուշօղլուն, այնուհետև անդրադառնալով Թուրքիայի «բազմավեկտոր քաղաքականության և բոլոր ուղիներով խնդիրների լուծման հնարավորություններին», ասել է.
«Այնպիսի ընկալում չունենք, թե Լիբիայի հարցում ռազմադաշտում և բանակցային սեղանին ուժեղ ենք: Արևելյան Միջերկրականում ուժեղ ենք և ամբողջը մենք ենք ուզում: Հայաստանի հողերի վրա աչք չունենք: Հիմա էլ ասում ենք, որ այս կարգավորումը լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի օգտին: Այդ իսկ պատճառով, մենք կողմ ենք արդար բաժանմանը (կիսելուն): Մենք ուժեղ ենք թե՛ բարոյապես և թե՛ իրավական առումով և մեր այդ ուժն առաջիկա գործընթացում շարունակելու ենք կիրառել ի օգուտ բոլորի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները։
Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե լճի» (Սևանա լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։
Ըստ Դուբնովի՝ Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանի՝ «ուկրաինական ճահիճում հայտնվելու» առիթից։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե լճի» (Սևանա լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։
Դրանցից մեկը վերաբերում է «Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծին»։
Թուրիքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջազգայնորեն ճանաչված անվան փոփոխության մասին հրամանագիրը ստորագրել էր 2021-ի դեկտեմբերի 6-ին։
Թուրքիան խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի երեք կետ:
Թուրքիայի նախագահը խոսել է F-16 ռազմական ինքնաթիռների ձեռք բերման հարցում նոր հնարավորության մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |