Տնտեսական11:30, 04 Դեկտեմբեր 2020
Թուրքիայում վերջին 18 տարում ամենամեծ ներդրում կատարած երկիրը Նիդերլանդներն է

Թուրքիայի առևտրի նախարարությունը տվյալներ է հրապարակել այդ երկրում օտարերկրյա ներդրումների ծավալների մասին։ Ըստ այդմ՝ նախարարությունը փորձել է առանձին փուլերով ներկայացնել մինչև իշխող կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարումը տնտեսությունում արձանագրված ոչ շոշափելի արդյունքները և ապա վերջինիս իշխանության տարիներին տնտեսական «նշանակալից զարգացումները»։
Նշվում է, որ Թուրքիայում, եթե 1984-2002թթ․ ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմում էին 14․6 մլրդ դոլար, ապա այդ ցուցանիշը 2003-2019թթ․ժամանակահատվածում հասել է 217,5 մլրդ դոլարի։
2002թ․ ի վեր Թուրքիայում ամենամեծ ներդրում կատարած երկիրը Նիդերլանդներն է (26 մլրդ դոլար), որին հաջորդում է ԱՄՆ-ն՝ 12 մլրդ 851 մլն դոլար ծավալով։ Վերջին 18 տարիների ընթացքում ամենամեծ ներդրում կատարարած երրորդ երկիրը Անգլիան է (11 մլրդ 651 մլն դոլար), իսկ չորրորդը՝ Գերմանիան, որի ներդրումների ծավալը կազմել է 10 մլրդ 629 մլն դոլար։ Գերմանիային հետևում է Ավստրիան՝ 10 մլրդ 165 մլն ծավալով։ Ցանկում վեցերորդն է Լյուքսեմբուրգը (9 մլրդ 821), իսկ Ֆրանսիան՝ իններորդը՝ 7 մլրդ 528 մլն դոլար ծավալով։
Էրդողանի պաշտոնավարման ընթացքում Թուրքիայում զգալի ներդրումներ են կատարել Հունաստանը (ցանկում 11-րդն է), Ռուսաստանը (12-րդ), Կատարը (17-րդ), Սաուդյան Արաբիան (18-րդ), Բելգիան, Ադրբեջանը, ԱՄԷ-ն, Շվեյցարիան, Ճապոնիան, Քուվեյթը և Լիբանանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Դամասկոսի առևտրային կցորդի գրասենյակը պաշտոնապես նախազգուշացրել է թուրքական ընկերություններին՝ կոչ անելով հաշվի առնել նոր կանոնները և վերանայել իրենց առևտրային պլանները։

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |