Ռազմական13:58, 04 Դեկտեմբեր 2020
ԱՄՆ-ում նախատեսում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել S-400-ների պատճառով
ԱՄՆ-ի պաշտպանության բյուջեի նախագիծը, որը համաձայնեցվել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախատեսում՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման պատճառով:
«Այս օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր անց ԱՄՆ նախագահը պետք է հինգ կամ ավել սահմանափակումներ կիրառի, որոնք նշված են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի 235-րդ բաժնում, ցանկացած անձի նկատմամբ, ով գիտակցաբար մասնակցել է S-400 համակարգերի ձեռք բերմանը»,- նշվում է նախագծում:
Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017թ.։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։
«CAATSA» օրինագծով նույնիսկ նախատեսվում է սահմանափակել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային և կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այս առաջխաղացմամբ Թուրքիան դնում է փոքր, միջին և մեծ հեռահարության հակաօդային հրթիռային համակարգի ստեղծման հիմքը:
Փոխնախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել «ALTAY» տանկերի զարգացման պես երկու երկրների միջև շարունակել զարգացնել փոխշահավետ համագործակցությունը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է Հյս․ Մակեդոնիայի ազգային և զինված ուժերի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե լճի» (Սևանա լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։
Դրանցից մեկը վերաբերում է «Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծին»։
Թուրիքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջազգայնորեն ճանաչված անվան փոփոխության մասին հրամանագիրը ստորագրել էր 2021-ի դեկտեմբերի 6-ին։
Թուրքիան խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի երեք կետ:
Թուրքիայի նախագահը խոսել է F-16 ռազմական ինքնաթիռների ձեռք բերման հարցում նոր հնարավորության մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |