Քաղաքական13:09, 01 Դեկտեմբեր 2020
Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար ակտիվացրել է կուլիսային դիվանգիտությունը

Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար դռնփակ հանդիպումներ է իրականացնում, այդ հարցում առանցքային դեր է վերապահելով Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանին։ Այս մասին հայտնում է «Al Monitor» լրատվականի թղթակից Ամբերին Զամանը։
Ըստ նրա՝ Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար որոշ ժամանակ առաջ ակտիվացրել է հետախուզական ծառայության գործունեությունը։
«Al Monitor»-ին հայտնած երեք գաղտնի աղբյուր հաստատել են, որ վերջին շաբաթների ընթացքում կայացած հանդիպումներից առնվազն մեկում ներկա է գտնվել Հաքան Ֆիդանը, սակայն այդ աղբյուրները հրաժարվել են մանրամասնել, թե որտեղ են կազմակերպվել հանդիպումները։
Լրագրողը, անդրադառնալով վերջին ժամանակաշրջանում Մերձավոր Արևելքում Իսրայելի ձեռնարկած քայլերին, հիշեցրել է ԱՄԷ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Նրա դիտարկմամբ՝ Իսրայելն այդ քայլով տարածաշրջանում սկսել է ամրապնդել իր դիրքերը և ազդել ուժային բալանսի փոփոխման վրա։
«Թուրքիան «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո մինչև օրս Իսրայելի հետ կուլիսային դիվանագիտություն է վարում»,- գրում է Ամբերին Զամանը։
Հիշեցնենք, որ 2010 թվականին «Մավի Մարմարա» նավի վրա Իսրայելի ռազմածովային ուժերի հարձակումից հետո Անկարան իր դեսպանին հետ էր կանչել Թել Ավիվից, և երկու երկրների միջև հարաբերությունները մնում էին լարված:
Անկարան միջադեպից 6 տարի անց՝ 2016թ․ Թել Ավիվում կրկին դեսպան նշանակեց՝ ազդարարելով հարաբերություններում առկա լարվածության թուլացումը։ Սակայն կարճ ժամանակ անց Իսրայելի կողմից Գազայի դեմ հարձակումները և 2018թ․ ԱՄՆ-ի՝ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումից հետո թուրք-իսրայելական հարաբերությունները լարվածության նոր շրջափուլ թևակոխեցին։ 2018թ․ մայիսից Թուրքիան և Իսրայելը հետ կանչեցին իրենց դեսպաններին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |