Ղարաբաղ16:58, 01 Դեկտեմբեր 2020
Թուրքիան ու ՌԴ-ն ավարտել են Ադրբեջանում համատեղ մշտադիտարկման կենտրոն հիմնելու բանակցությունները

Թուրքիայի և Ռուսաստանի միջև ավարտվել են Ադրբեջանի տարածքում թուրք-ռուսական մշտադիտարկման կենտրոն հիմնելու շուրջ բանակցությունները։ Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ կողմերը համապատասխան համաձայնագիր են կնքել: Նշյալ տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նշվել է, որ աշխատանքներ են տարվում կենտրոնի գործարկումն ամենակարճ ժամկետում սկսելու նպատակով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո թուրքական կողմը հայտարարում էր, որ Արցախում թուրքական զորք է տեղակայվելու, սակայն ռուսական կողմը դա հերքում էր` նշելով, որ թուրքական զորք կլինի միայն Ադրբեջանի տարածքում ստեղծվելիք մշտադիտարկման կենտրոնի շրջանակներում:
Աղբյուր` MSB.com.tr
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:30, 10 հունվ
Էրդողանը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան վերագրել է թուրք ժողովրդի շահերին
Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

12:26, 14 դեկտ
Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին
Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

09:28, 16 նոյ
Թուրքական զորակազմը ևս 1 տարի կմնա Արցախի օկուպացված տարածքներում
Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |