Ղարաբաղ11:25, 25 Նոյեմբեր 2020
Պուտինն ու Էրդողանը հերթական հեռախոսազրույցն են ունեցել Արցախի հարցով

Նոյեմբերի 24-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական հեռախոսազրույցն են ունեցել Արցախի հարցով։ Այս մասին հայտնում է Կրեմլը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են հրադադարի և ռազմական բոլոր գործողությունների վերահսկման կենտրոնի ստեղծման ուղղությամբ շարունակվող աշխատանքները։
Ըստ Կրեմլի՝ «Պուտինը Էրդողանին տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք արդյունավետորեն ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը և քաղաքացիական բնակչության անվտանգությունը»:
Պուտինն ընդգծել է փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, մշակութային ու կրոնական կոթողների պահպանման հետ կապված անհետաձգելի խնդիրները լուծելու գերակայությունը։
Էրդողանը նշել է՝ սպասում են, որ Ռուսաստանի հետ ստեղծվելիք հրադադարի վերահսկման համատեղ դիտորդական կենտրոնը կարճ ժամկետում կսկսի իր աշխատանքները։
Թուրքիայի նախագահական պալատի փոխանցմամբ՝ Պուտինն ու Էրդողանը բացի արցախյան խնդրից, քննարկել են նաև Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցող վերջին զարգացումները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |