• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Հունվար, 2021
Չորեքշաբթի 10:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:16, 19 Նոյեմբեր 2020

Կորոնավիրուսից մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը

Կորոնավիրուսից մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը

Խորը ցավով տեղեկացանք, որ մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

«Լույսերի մեջ մնաք,Սրբազան,Դուք շատ մարդու եք լույսի մեջ պահել»,-հավելել է նա:

Այս առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Խորը ցավով հայտնում ենք, որ նոյեմբերի 19-ի առավոտյան կորոնավիրուսի պատճառով վախճանվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններից Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են լուսահոգի Սեպուհ Սրբազանի անժամանակ մահը:

Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Գուգարաց թեմի և նրա հավատավոր զավակների համար:

Սրբազան Հոր հուղարկավորության հետ առնչված անհրաժեշտ տեղեկությունները կհաղորդվեն առաջիկային:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»:

Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ծնվել էր 1959 թ. մարտի 24-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Ներսիսյան վարժարանում: 1969 թ. ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան և բնակություն հաստատել Գյումրի քաղաքում, որտեղ շարունակել և ավարտել է միջնակարգ կրթությունը: 1978 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարան: 1979 թ. զորակոչվել է խորհրդային բանակ և զորացրվելուց հետո ուսումը շարունակել Հոգևոր ճեմարանում:1985 թ. դեկտեմբերին սարկավագ է ձեռնադրվել՝ ձեռամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի:

1986 թ. մարտին պաշտպանել էր ավարտաճառ՝ «Ղուկաս Խարբերդցու թարգմանչական գործունեությունը» թեմայով: Հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգեն Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության է անցել Վեհարանում` որպես ընդունարանի քարտուղար: 1987 թ. հունիսի 7-ին` Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել էր կուսակրոն քահանա՝ շարունակելով ծառայությունը Վեհարանում:

1987 թ. սեպտեմբերին Վազգեն Ա․ Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ նշանակվել էր Հոգևոր ճեմարանի վերակացու և ապա փոխտեսուչ: 1989 թ. նոյեմբերին պաշտպանել էր վարդապետական թեզ՝ «Պահքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում» թեմայով: 1990 թ. Վազգեն Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել էր Շվեյցարիայի Ժնև քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվ: 1991 թ. հրավիրվել էր Մայր Աթոռ և նշանակվել Շիրակի թեմի փոխառաջնորդ: 1995 թ. հունիսից Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հրավիրվել էր Մայր Աթոռ և զբաղեցրել Մայր Աթոռի պահեստային տնտեսության գույքագրման հանձնաժողովի նախագահի և տնտեսական ու շինարարական գործերով կաթողիկոսի խորհրդականի պաշտոնը:

1996 թ. ընդգրկվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովում որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ: 1996 թ. նշանակվել է ՀՀ և Հայոց Եկեղեցու հարաբերությունների խմբում` պետության կողմից Մայր Աթոռին կալվածքների վերադարձման հանձնախմբի նախագահ: 1996 թ. հունիսի 3-ին Գարեգին Ա․ Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ: 1997 թ. հունիսի 15-ին` ձեռամբ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել և օծվել էր եպիսկոպոս: 2000 թ. մարտի 24-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության հանձնախմբի անդամ:2000 թ. նոյեմբերին նշանակվել էր Գերագույն հոգևոր խորհրդի անդամ:

2000 թ. նշանակվել էր 1700-ամյակի տոնակատարությունների գործադիր վարչության անդամ: 2012 թ. մայիսի 17-ին Գարեգին Բ․ Հայրապետի սրբատառ կոնդակով Սեպուհ Սրբազանին շնորհվել էր «Արքության» պատիվ քահանայագործության 25-ամյակի և առաջնորդության 15-ամյակի առթիվ: Սրբազան Հայրը հոգևոր սպասավորության ընթացքում արժանացել էր բազում կոչումների և պարգևների։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Փայլանը Դինքի մասին․ «Կշարունակենք պայքարը՝ իրագործելու քո երազանքները»
22:45, 19 հունվ
Փայլանը Դինքի մասին․ «Կշարունակենք պայքարը՝ իրագործելու քո երազանքները»

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը Twitter-ում անդրադարձել է Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցին։

LinkedIn-ը ևս Թուրքիայում կբացի պաշտոնական ներկայացուցչություն
20:24, 19 հունվ
LinkedIn-ը ևս Թուրքիայում կբացի պաշտոնական ներկայացուցչություն

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ երկրում նման ներկայացուցչություններ կբացեն նաև «VK», «YouTube», «Dailymotion» և «TikTok» սոցիալական հարթակները։

ԵՄ-ի ո՞ր երկրներում Թուրքիայի քաղաքացիները կարող են քաղաքացիություն ստանալ
14:22, 19 հունվ
ԵՄ-ի ո՞ր երկրներում Թուրքիայի քաղաքացիները կարող են քաղաքացիություն ստանալ

Մեծ Բրիտանիայում ընկերություն հիմնելու միջոցով քաղաքացիություն ստանալու հնարավորությունը Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկվել է։

Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

Թուրքերը ևս մի հայկական եկեղեցի են վաճառքի հանել
Թուրքերը ևս մի հայկական եկեղեցի են վաճառքի հանել

Հայտարարությունում նշվում է, որ եկեղեցին կարող է ծառայել որպես մշակույթի կենտրոն, թանգարան կամ հյուրանոց։

Թուրքերին խիստ զայրացրել է Համայն Հունաց Արքեպիսկոպոսի հայտարարությունը
Թուրքերին խիստ զայրացրել է Համայն Հունաց Արքեպիսկոպոսի հայտարարությունը

Հունական կողմը, պարզաբանելով Իերոնիմոս արքեպիսկոպոսի խոսքերը, նշել է, որ արքեպիսկոպոսը նկատի է ունեցել ոչ թե ընդհանուր իսլամը, այլ վերջինիս ծայրահեղ դրսևորումները:

Ի հիշատակ Հրանտ Դինքի՝ Ստամբուլի քաղաքապետը Թուզլայի հայկական որբանոցը կվերածի երիտասարդական կենտրոնի
Ի հիշատակ Հրանտ Դինքի՝ Ստամբուլի քաղաքապետը Թուզլայի հայկական որբանոցը կվերածի երիտասարդական կենտրոնի

Էքրեմ Իմամօղլուն «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցի առթիվ գրառում է արել Twitter-ում։

NASA-ն զգուշացնում է Թուրքիայում երաշտի լուրջ վտանգի մասին
NASA-ն զգուշացնում է Թուրքիայում երաշտի լուրջ վտանգի մասին

ՆԱՍԱ-ն 2021թ․ հունվարի 11-ի դրությամբ Թուրքիայի ստորերկրյա ջրերի պաշարները ցույց տվող քարտեզ է հրապարակել։

Թուրքիայի և Հունաստանի միջև վերսկսկվում են 2016թ․ ընդհատված բանակցությունները
Թուրքիայի և Հունաստանի միջև վերսկսկվում են 2016թ․ ընդհատված բանակցությունները

Զինվորական պատվիրակությունները կքննարկեն երկու երկրների սահմանազատման մեթոդները։

լուսանկարներ

picture Պատարագ Վանի Սուրբ Խաչ եկեղեցում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարվածությունը կվերածվի՞ ռազմական բախման։

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}