Քաղաքական12:26, 17 Նոյեմբեր 2020
Թուրք հեռուստահաղորդավար․ «Ադրբեջան զորք ուղարկելն ուժի ցուցադրում է Հայաստանին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան թուրքական զորք ուղարկելու վերաբերյալ որոշման նախագիծը նախօրեին ներկայացվել էր երկրի խորհրդարանի քննարկմանը։
Ըստ այդ որոշման՝ թուրքական զինուժը ներգրավված է լինելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մշտադիտարկմանը թուրք-ռուսական համատեղ դիտորդական կենտրոնի շրջանակում:
Թուրքական «Halk TV» հեռուստաընկերության «Մեդիահարթակ» ծրագրի հաղորդավարուհի Այշենուր Արսլանը, անդրադառնալով թուրքական իշխանությունների նման մտադրությանը, սկանդալային հայտարարություններ է արել։
Նա, քննադատելով թուրքական իշխանությունների հիշյալ որոշումը, նշել է, որ իր կարծիքով դա Թուրքիայի իշխանությունների կողմից ուժի ցուցադրում է Հայաստանին և թուրքական զորքի ներկայություն Ադրբեջանում։
Արսլանը նաև անդրադարձել է Թուրքիայի հասարակության շրջանում ազգայնականության ակտիվացմանը՝ ասելով․ «Եթե ազգայնականությունը ծայրահեղանա, ապա դեպքերն այլ ուղղությամբ կընթանան։ Այդ միտումը սնուցելու, ընդդիմադիր կուսակցություններին լռեցնելու համար էլ մենք զորք ենք ուղարկելու Ադրբեջան»։
Արսլանը, խոսքն ուղղելով հաղորդման հյուր, իրավաբան Ջելալ Ուլգենին, հռետորական հարց է տվել․ «Ես ամեն դեպքում երազ չեմ տեսնում, չէ՞»։
Ի պատասխան հաղորդավարի հարցին, Ուլգենը հայտնել է, որ Արսլանի նման տեսակետը կապված է նախկինում Թուրքիայի նմանատիպ սցենարային զարգացումների հետ։
Ուլգենի համոզմամբ՝ Ադրբեջան զորք ուղարկելու որոշման նախագիծը խորհրդարանին ներկայացվելուց առաջ նախ պետք է դրա մասին տեղեկություն հաղորդվեր նաև Թուրքիայի քաղաքացիներին, ինչն իր գնահատմամբ՝ նորմալ չէ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մասնակցել է Բաքվում կայացած «Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և մշակութային հարաբերությունների կամուրջ» միջոցառմանը:

Մահմուդ Աբբասը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |