11:45, 05 Նոյեմբեր 2020
Ֆրանսիան Էրդողանին կոչ է անում վերջ տալ սպառնալիքներին ու վիրավորանքներին

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը սենատում ելույթ ունենալիս Թուրքիային կոչ է արել վերջ տալ պաշտոնական Փարիզի հասցեին արվող սպառնալիքներին ու վիրավորանքներին։
«Թուրքիայի հետ հարաբերություններում մենք անցել ենք անընդունելի մակարդակի։ Հնչեցվում են վիրավորանքներ, սպառնալիքներ, զրպարտություններ։ Մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի նախագահը և իր կառավարությունը վերջ կդնեն այս տեսակ վերաբերմունքին»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիան հայտարարեց, որ խորհրդակցության նպատակով հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին։ Դա այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունը կասկածի տակ դնող արտահայտություն էր արել։
Էրդողանին բարկացրել էր Մակրոնի այն հայտարարությունը, որ անհրաժեշտ է Մուսուլմանների խորհուրդի հետ ստեղծել կազմակերպություն, որը կօգնի ստեղծել «լուսավորչական իսլամ»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |