Ղարաբաղ10:21, 02 Նոյեմբեր 2020
Սիրիայում ԼՂ ուղարկվելու ահից թուրքամետ 7 զինյալ հանձնվել է քրդական ուժերին

Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս ալ-Այն (Սերեքանիյե) շրջանում Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» (ՍԱԲ) զինված խմբավորման 7 անդամ հանձնվել է քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքի զինյալներին։ Այս մասին հայտնում է «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը» (SOHR)։
Նշվում է, որ «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման զինյալները քրդական ուժերին են հանձնվել այն պատճառով, քանի որ վախենում են, որ իրենց Լեռնային Ղարաբաղ կուղարկեն և չեն վճարի աշխատավարձերը։
Հաղորդվում է, որ թուրքամետ զինյալներն իրենց ծառայությունն իրականացնում էին Ռաս ալ-Այնի Աբու Ռասին գյուղում։
SOHR-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Սիրիայի ազգային բանակի» ևս 8 զինյալ հոկտեմբերի 21-ին էր հանձնվել քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի զինյալներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |