Քաղաքական11:41, 27 Հոկտեմբեր 2020
Հունաստանի արտգործնախարար․ «Թուրքիան վերածվել է ջիհադիստների տուրիստական գործակալության»

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հոկտեմբերի 26-ին Աթենքում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր:
Դենդիասը, անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի ապօրինի գործողություններին, ինչպես նաև ակնարկելով Սիրիայից Ադրբեջան փոխադրած վարձկաններին, հայտարարել է, որ Թուրքիան դարձել է ջիհադիստների տուրիստական գործակալություն:
«Ցավոք, տարածաշրջանային բոլոր զարգացումներում ընդհանուր հայտարարը Թուրքիայի ապակայունացնող գործոնն է: Ես հայտնել եմ իմ անհանգստությունը ջիհադիստների համար տուրիստական գործակալություն դարձած Թուրքիայի դերի վերաբերյալ», - նշել է նա։
Դենդիասի խոսքով՝ Թուրքիային ձեռնտու է սրել լարվածությունը տարածաշրջանում:
«Մեր երկրների հարաբերությունները դարավոր են: Մենք կարևորեցինք երկկողմ քաղաքական շփումների ամրապնդումը», - ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը:
Լավրովն իր հերթին հայտնել է, որ թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությունն ու խնդիրները պետք է լուծել միայն երկխոսության ճանապարհով։
Կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառված S-400 զենիթհրթիռային ՀՕՊ համակարգերի հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |