Քաղաքական14:33, 26 Հոկտեմբեր 2020
Թուրքիայի մեջլիսի հատուկ հանձնաժողովի անդամները կայցելեն տեղի հայկական կառույցներ

Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից օրեր անց՝ հոկտեմբերի 13-ին, Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում ստեղծվել է հատուկ ենթահանձնաժողով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների ընթացքում մարդու իրավունքների խախտումներն ուսումնասիրելու նպատակով:
Հոկտեմբերի 26-ին այդ հանձնաժողովի անդամները կայցելեն Ստամբուլում գործող մի քանի հայկական կազմակերպություններ: Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի ղեկավար, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավոր Հաքան Չավուշօղլուն հայտնել է, որ նախ այցելելու են Պոլսի հայոց պատրիարքարան, ապա կհանդիպեն Ստամբուլում բնակավող Մալաթիացի հայերի հիմնած «Malatya HayDer» միության ղեկավարների հետ: Չավուշօղլուի խոսքով՝ հանդիպելու են նաև Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի ղեկավարության հետ, իսկ վերջում այցելելու են հայկական «Լույս» թերթի խմբագրություն:
Ինչպես հայտարարվել էր ավելի վաղ՝ ենթահանձնաժողովի ստեղծման նպատակը «բախումների ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունք խախտումների ու Թուրքիայի հայ քաղաքացիների վիճակի ուսումնասիրությունն է»:
Հանձնաժողովի կազմում կան պատգամավորներ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP), ազգայնամոլական «Ազգայնական շարժում» (MHP), գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցություններից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Անչափահասին առաջադրվել է ատելություն և թշնամանք հրարելու մեղադրանք։
Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |