Ղարաբաղ15:08, 15 Հոկտեմբեր 2020
Չավուշօղլուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ղազախստանի Ահմեթ Յեսևիի համալսարանի 2020-2021թ․ ուսումնական տարվա բացման արարողությանը անցկացված տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձել է Հայաստանին, արցախյան հիմնախնդրին և վերջին զարգացումներին։
Չավուշօղլուն, ակնկարկելով Հայաստանին, նշել է, որ տարածաշրջանում կան «թույլ, անկառավարելի և ագրեսոր պետություններ» և հավելել, որ իբրև թե վերջին շրջանում «Ադրբեջանի դեմ Հայաստանի նորից ուժգնացած ագրեսիան իրենց կրկին ցույց տվեց այդ իրողությունը»։
Նա, կրկնելով այն պնդումը, որ «Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը 30 տարի բռնազավթված է Հայաստանի կողմից», նշել է, որ հիմա էլ «Հայաստանը հարձակվում է նաև Ադրբեջանի այն տարածքների վրա, որոնք բռնազավթված չեն»։
Չավուշօղլուն հերթական անգամ ասել է, որ Թուրքիան շարունակելու է Ադրբեջանի կողքին լինել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |