Քաղաքական21:20, 14 Հոկտեմբեր 2020
Արցախի հարցով հեռախոսազրույց են ունեցել Պուտինը և Էրդողանը

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահները։ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Սիրիային ու Լիբիային առնչվող հարցերը։
Ըստ թուրքական աղբյուրների հաղորդած տեղեկության՝ Էրդողանը նշել է, որ Հայաստանը փորձում է պահպանել «ադրբեջանական տարածքների 30 տարվա օկուպացիան»։ Անկարան կողմնակից է ղարաբաղյան հիմնախնդրին մնայուն լուծում գտնելու տարբերակին։
Կրեմլի մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ Պուտինը Էրդողանին իր լուրջ մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ:
Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական դեր կստանձնի Ղարաբաղում հակամարտության ապաէսկալացման գործում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։
Ընկերությունն իրականցնում էր արտահանում ամբողջ աշխարհում՝ մոտ 50 երկրի վաճառելով որսորդական հրացաններ։
Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |