Ռազմական13:05, 14 Հոկտեմբեր 2020
Սիրիական աղբյուր. «Լեռնային Ղարաբաղում սպանված վարձկանների թիվը հասել է 119-ի»

Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանական զորքերի շարքերում կռվող Անկարայի հավաքագրած ջիհադիստների դիկաների մի մասն արդեն տեղափոխվել է Սիրիա:
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի կողմից հայերի դեմ կռվելու համար Ադրբեջան տեղափոխված ջիհադիստական խմբավորումների անդամների շարքերում զոհերի քանակը հասել է 119-ի: Դիակներից 78-ը արդեն Ադրբեջանից տեղափոխվել են Սիրիա:
Դիտարանի տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջան տեղափոխված վերջին 250 հոգանոց խմբի հետ միասին Արցախում կռվող ահաբեկիչների ընդհանուր թիվը հասել է մոտ 1450-ի: Նշվում է, որ առաջիկա օրերին Թուրքիան պատրաստվում է Ադրբեջան տեղափոխել զինյալի, որոնք հավաքագրվել են «Սուլթան Մուրադ», «Ալ Համզաթի բրիգադ» և այլ ծայրահեղական խմբավորումներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |