• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական11:19, 06 Հոկտեմբեր 2020

Թուրքիան արձագանքել է զենքի վաճառքի դադարեցման վերաբերյալ Կանադայի որոշմանը

Թուրքիան արձագանքել է զենքի վաճառքի դադարեցման վերաբերյալ Կանադայի որոշմանը

Թուրքիայի արտգործնախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Կանադայի կողմից Թուրքիային զենք-զինամթերքի վաճառքի ժամանակավոր դադարեցման որոշմանը։

ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Որևէ բացատրություն չի կարող ունենալ այն հանգամանքը, որ Կանադան արգելում է ՆԱՏՕ-ի դաշնակից երկրին ռազմարդյունաբերական ապրանքների վաճառքը այն դեպքում, երբ որևէ խոչընդոտ չէր տեսնում Եմենում դարի մեծագույն մարդկային դրամային մասնակից երկրներին զենք վաճառելու համար՝ պնդելով, որ զենքի վաճառքն այդ կողմերին տարածաշրջանում անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում»։

Թուրքիայի արտգործնախարարությունում դժգոհել են նաև, որ Կանադան զգալիորեն թուլացրել է համագործակցությունը Թուրքիայի հետ դեռ 2019թ․-ից, երբ Թուրքիան Սիրիայում սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան»։

Նշենք, որ Կանադայի արտգործնախարարը նախօրեին Twitter միկրոբլոգի միջոցով տեղեկացրել էր, որ Կանադան ժամանակավորապես կասեցնում է Թուրքիային զենքի մատակարարումը:

«Վերջին օրերին տեղեկություններ են ստացվում, որ կանադական տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական բախումներում։ Այդ պնդումները լսելուն պես Կանադայի արտգործնախարարությունը հրահանգել է ստուգել ստացված տեղեկությունները։ Ելնելով շարունակվող բախումներից և առաջնորդվելով Կանադայի՝ արտահանման խիստ վերահսկման սկզբունքից, ավելի խորքային ուսումնասիրություն կատարելու նպատակով ժամանակավորապես կասեցվում են Թուրքիային տրված զենքի արտահանման արտոնագրերը»:

Նա նաև հավելել է, որ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ էր արել դաշնային կառավարությանը` դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ագրեսիան և անհապաղ դադարեցնել զենքի արտահանումը Թուրքիա: Իսկ  հոկտեմբերի 2-ին Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր, որ Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունները:

Աղբյուր`    Anadolu Ajansı

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն
17:13, 05 սեպ
Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ վերցնել S-400-ները
12:28, 04 սեպ
Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ վերցնել S-400-ները

Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։

Էրդողան․ «Սեղանի շուրջ լինելու և ճաշացանկում լինելու միջև նուրբ գիծը Թուրքիայի պաշտպանական կարողություններն են»
14:42, 28 օգոս
Էրդողան․ «Սեղանի շուրջ լինելու և ճաշացանկում լինելու միջև նուրբ գիծը Թուրքիայի պաշտպանական կարողություններն են»

Թուրքիայի նախագահը մասնակցել է «Առաջիկա 50 տարիների հիմքերը դրվեցին», պողպատե գմբեթի մատակարարման, օբյեկտների բացման և Օղուլբեյի տեխնոլոգիական բազայի հիմնարկեքի արարողությանը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}