Տարածաշրջան19:11, 05 Հոկտեմբեր 2020
Թուրքիայի պաշտպանության նախարարի անհիմն մեղադրանքները Հայաստանին

Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը ԶՈւ գլխավոր շտաբի պետի և բարձրաստիճան սպայակազմի հետ ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ խոսել է ղարաբաղյան հիմնախնդրից։
Այն դեպքում, երբ քաղաքակիրթ աշխարհը փաստարկված և հիմնավորված ձևով Թուրքիային մեղադրում է ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցելու մեջ, Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարում է. «Հայաստանը պետք է վերջ դնի տեռորիստական կազմակերպությունների հետ գործակցությանը»։
Այն դեպքում, երբ խաղաղ բնակավայրերի վրա ադրբեջանական բանակի հանցավոր հարձակումների հետևանքով Արցախում արդեն սպանվել է 19 խաղաղ բնակիչ, Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարում է. «Հայաստանը բացահայտորեն թիրախավարում է քաղաքացիական անձանց՝ կանանց, երեխաներին և ծերերին՝ գործելով պատերազմական հանցագործություն»։
Հուլուսի Աքարը վերջում հավելել է, որ Թուրքիան շարունակելու է սատար կանգնել «ադրբեջանցի եղբայրներին»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |