Հասարակական17:34, 05 Հոկտեմբեր 2020
Իրանի և Թուրքիայի միջև դադարեցվել է ավիահաղորդակցությունը

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (CAO) հայտարարել է, որ մինչև հաջորդ իրազեկումը չեղարկվել են Իրանի բոլոր ներքին ավիաընկերությունների և Turkish Airlines-ի Իրանից դեպի Թուրքիա չվերթները։
Դեպի Թուրքիա իրանական ավիաընկերությունների թռիչքների վերսկսումից ընդամենը մի քանի օր հետո այդ երթուղով թռիչքները կրկին դադարեցվել են, հավելել են CAO-ից։
Իրանից Թուրքիա թռիչքների դադարեցման մասին որոշումը կապված է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հետ։ Ներկայումս երկու կողմերի ավիաընկերությունները կարող են թռիչքներ կատարել միայն Իրանի և Թուրքիայի քաղաքացիներին վերադարձնելու համար, որի պատճառը COVID-19-ի տարածման աճն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |