Քաղաքական18:41, 01 Հոկտեմբեր 2020
Էրդողանը անընդունելի է համարել Արցախում կրակը դադարեցնելու կոչերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելութ է ունեցել խորհրդարանի նոր նստաշրջանի բացմանը։ Երկարաշունչ ելույթի ընթացքում նա անդրադարձել է նաև Հայաստանին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Հերթական անգամ վերահաստատել է Անկարայի վճռականությունը «ադրբեջանցի եղբայրների կողքին լինելու և բռնազավթված տարածքները ազատագրելու հարցում»։
Էրդողանը դարձյալ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եռյակին, իբր վերջինս 30 տարի շարունակ անտեսել է ղարաբաղյան խնդիրը։ Անընդունելի է համարել եռանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որով հայկական և ադրբեջանական կողմերին կոչ է արվում դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների սեղանին։ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ նախ պետք է հայկական զինուժին դուրս հանել այդ տարածքներից, իսկ հետո էլ այդ տարածքներ «վերադառնան ադրբեջանցի եղբայրները»։
«Այս հարցը Պուտինի, Մակրոնի հետ ենք քննարկել, միշտ խոսել ենք, բայց արդյունք չի եղել: Հիմա արդյունքի ժամանակն է, և մեր ադրբեջանցի եղբայրները իրենց խնդիրը լուծելու ուղղությամբ քայլ են արել... Թուրքիան ողջ հնարավորություններով և ամբողջ սրտով շարունակելու է աջակցել Ադրբեջանի եղբայրներին, որոնց «2 պետություն, 1 ազգ» ենք համարում,- ասել է Էրդողանը և ավելացրել - ՀՀ ղեկավարությանը չի փրկի անգամ Թուրքիային համառորեն զրպարտելու ջանքերը: Այս մերժված պետությանը աջակցողներին զգուշացնում եմ, որ պատասխան են տալու մարդկության խղճի առաջ»։
Թուրքիայի նախագահը դիմել է նաև քնարական զեղման. ասմունքել է տողեր հանգուցյալ Աբդուռահիմ Քարաքոչուի գրած «Նամակ Ղարաբաղին» բանաստեղծությունից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |