Քաղաքական15:33, 01 Հոկտեմբեր 2020
Milliyet. Էրդողանը անդրադարձել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց տալու թեմային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կենտրոնական վարչության խորհրդի նիստում քննարվել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև թեժ բախումները»:
Հաղորդվում է, որ նիստին հաջորդած քննարկումների ժամանակ նշվել է, որ եթե ադրբեջանցիները 2010թ ստորագրված Թուրքիա-Ադրբեջան «Ռազմավարական գործընկերություն» պայմանագրի շրջանակներում ռազմական օգնություն խնդրեն, ապա այդ օգնությունը կարող է տրամադրվել:
Նշվել է, որ ցայսօր Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցության պայմանագրերին համապատասխան Ադրբեջանի հետ բավականաչափ զորավարժություններ են անցկացվել, որոնց միջոցով Թուրքիան տեխնոլոգիական և ռազմավարական առումով իր փորձն արդեն իսկ փոխանցել է Ադրբեջանին, և այս պահին ադրբեջանցիները ռազմական կամ ռազմական տեխնիկայի օգնության կարիք իբր չունեն:
Թուրքական աղբյուրի հաղորմամբ՝ անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայում ապրող հայ քաղաքացիների նկատմամբ սադրանքներ թույլ չտալու հարցին:
Նշվել է, որ Էրդողանն ասել է հետևյալը. «Թուրքիայում ապրող հայ քաղաքացիների նկատմամբ սադրանքների դեմ զգոն եղեք: Նմանատիպ անհանգստացնող նախաձեռնություններ չպետք է թույլ տալ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |