• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 00:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:32, 29 Սեպտեմբեր 2020

Թուրքիայում քննարկվում է Ադրբեջան զորք ուղարկելու հնարավորությունը

Թուրքիայում քննարկվում է Ադրբեջան զորք ուղարկելու հնարավորությունը

Թուրքական «Milliyet» թերթի կայքում «Հայաստանի թիրախներին հարվածում է Bayraktar-ը» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձ է կատարավում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորություններին։

Bayraktar TB2-ը թուրքական արտադրության և հարվածային նշանակության անօդաչու թռչող սարք է (ԱԹՍ)։

Հրապարակման մեջ հիշեցվում է Թուրքիայի արտգործանախարարության այն հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանին կօգնեն այնպես, ինչպես որ վերջինս կցանկանա։

Նման ձևակերպմամբ աջակցության ուղերձն օրակարգ է բերել նաև թուրքական զինված ուժեր Ադրբեջան ուղարկելու տարբերակը:

«Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի պատասխանատուներին հստակ փոխանցվել է, որ ամեն տեսակի օգնություն կտրամադրվի, ներառյալ՝ այդ տարբերակը: Ընդգծվել է, որ առաջնահերթությունը էներգետիկ միջանցքի անվտանգությունն է, միաժամանակ նշվել է, որ հարմար պայմանների ստեղծման դեպքում պետք չէ խորշել բանակցությունների սեղանին վերադառնալուց»,- գրում է «Milliyet»-ը։

Նշվում է սակայն, որ Ադրբեջան զորք ուղարկելու տարբերակը հնարավոր է միայն Թուրքիայի նախագահի միջնորդությունը, որը պետք է ստանա խորհրդարանի հավանությունը: Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ նման միջնորդության համար հիմք կարող է հանդիսանալ 2010 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին» պայմանագիրը։

Այդ պայմանագրի 2-րդ կետում նշված է. «Կողմերը համաձայնություն են ձեռք բերել միմյանց փոխօգնություն ցուցաբերել նրանցից որևէ մեկի վրա 3-րդ երկրի կամ երկրների խմբի հարձակման կամ ռազմական ոտնձգության դեպքում, ՄԱԿ-ի պայմանագրի 51-րդ կետով (լեգիտիմ ինքնապաշտպանության իրավունք) սահմանված միանձնյա կամ համատեղ պաշտպանության իրավունքը կյանքի կոչելու համար առկա հնարավորությունների շրջանակներում՝ ներառյալ ռազմական հնարավորությունները և ներուժի կիրառումը,  անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ քայլերը անելու նպատակով։

 

Աղբյուր`    milliyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)
Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)

Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}