Ղարաբաղ11:34, 27 Սեպտեմբեր 2020
Փայլան․ «Թուրքիան պետք է հրաժարվի կրակի վրա բենզին լցնելուց»
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ծավալվող ռազմական գործողություններին։
«Ղարաբաղում լայնամասշտաբ բախումներ են տեղի ունենում հայ-ադրբեջանական ուժերի միջև։ Մեր երկիրը (Թուրքիա-խմբ․) պետք է հրաժարվի կրակի վրա բենզին լցնող կողմ լինելուց։ Այս պատերազմը չունի հաղթող: Սակայն պարտվողները կլինեն հայ և ադրբեջանցի ժողովուրդները»,- գրել է Փայլանը և կոչ արել պատասխանատվություն ստանձնել հրադադարի պահպանման համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ 07։10-ի սահմաններում ադրբեջանական զորքերը հարձակման են անցել արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով։ Արցախի ուղղությամբ սկսվել է օդային և հրթիռային հարձակում։ Թշնամին հետ է մղվել՝ կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Մարտերը շարունակվում են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Թուրքիայում բնակվող իրավապաշտպանների՝ Ադրբեջանն Արցախի դեմ այս հարձակումն իրականություն է դառնում միջազգային հանրության լուռ ուղեկցությամբ և Թուրքիայի ու Իսրայելի բացահայտ աջակցությամբ։
«Նախ, կարևոր է նշել, որ Փաշինյանի մասնակցությունը իմ երդման արարողությանը կարևոր էր»։
Արցախյան կողմից բանակցություններին մասնակցել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը և Սերգեյ Մարտիրոսյանը։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե լճի» (Սևանա լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։
Ըստ Դուբնովի՝ Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանի՝ «ուկրաինական ճահիճում հայտնվելու» առիթից։
Թուրքիան խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի երեք կետ:
Թուրքիայի նախագահը խոսել է F-16 ռազմական ինքնաթիռների ձեռք բերման հարցում նոր հնարավորության մասին:
Թուրքական «BOTAŞ» և ռումինական «OVM Petrom» ընկերությունների միջև ստարագրվել է պայմանագիր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |