Տարածաշրջան10:35, 25 Սեպտեմբեր 2020
Հույն քաղաքական գործիչ. «Պիտի ոչնչացնեինք թուրքերի նավատորմը»

Թուրք-հունական հարաբերությունների ճգնաժամը չի անցնում։ Հունաստանի մի շարք քաղաքական գործիչներ շարունակում են կոշտ հայտարարություններ անել՝ ի պատասխան Միջերկրական ծովում Թուրքիայի սադրանքներին։
Վերջին ամիսներին հույն-թուրքական հարաբերություններն առավել լարվել են Հունաստանի տարածքային ջրերում թուրքական «Օրուչ Ռեիս» նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։
Հունաստանի աջակողմյան ազգայնական «Հունական որոշում» կուսակցության նախագահ Կիրիակոս Վելոպուլոսը, ըստ թուրքական լրատվամիջոցների, հեռուստատեսությամբ սկանդալային հայտարարություն է արել։
Խոսելով թուրք-հունական հարաբերությունների վերջին զարգացումներից՝ նա նշել է, որ անիմաստ է ակնկալել, թե Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ։
Լրագրողի այն հարցին, թե ինչ կլինի, եթե Հունաստանը խորտակի հունական ջրեր ներխուժած թուրքական նավը, կուսակցության նախագահն ասել է, որ հունական նավատորմը բավականաչափ ներուժ ուներ դա անելու համար։
«Պիտի ոչնչացնեինք թուրքերի նավատորմը։ Եթե մենք առաջինը հարվածեինք, նրանք այլևս չէին կարողանա դուրս գալ Դարդանելից։ Գողերը մեր տուն են ներխուժել, իսկ մենք պատասխան չենք տալիս։ Կարող էինք 5-6 թուրքական նավ ոչնչացնել, և թուրքերը այլևս Էգեյան ծովում չէին հայտնվի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |