Քաղաքական12:36, 24 Սեպտեմբեր 2020
Իրանը Սիրիայի հարցում համակարգում է իր քայլերը Թուրքիայի և Ռուսաստանի հետ

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մոսկվայի Վնուկովա օդանավակայնում իրանական լրատվամիջոցներին տված ճեպազրույցում անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին և Սիրիայի հարցին։
Նշենք, որ նախօրեին Զարիֆը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Զարիֆն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա են լուրջ խնդիրներ։ Մասնավորապես սիրիական խնդրի կապակցությամբ նա նշել է, որ այն հատուկ համաձայնեցման կարիք ունի և հավելել․
«Մենք Ռուսաստանի և Թուրքիայի հետ միասին համակարգում ենք մեր քայլերը Աստանայի բանակցությունների շրջանակում»։
Նա նկատել է, որ տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ Թեհրանի և Մոսկվայի միջև կա համակարգվածություն։ Նրա խոսքով՝ դա հնարավորություն է տալիս կանոնավոր շփումներ ունենալ ռուս գործընկերների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |