Քաղաքական10:26, 24 Սեպտեմբեր 2020
Թուրք կուսակցապետը Հայաստանը «սպառնալիք» է որակել
Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսում անդրադարձել է սահմանագոտու Տավուշի հատվածում «հայկական գնդակից ադրբեջանցի զինվորի սպանությանը»:
Սպանության մասին հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմը, ինչը, սակայն, չի հաստատվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
Դեսթիջին մասնավորապես, ասել է. «Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանի դեմ կատարված հարձակումները մենք ընդունում ենք իբրև մեր, Թուրքիայի Հանրապետության և թուրք ժողովրդի դեմ կատարված հարձակում»։
Նա շեշտել է, որ թյուրքական պետությունների, մասնավորապես Ադրբեջանի հետ սոցիալ-տնտեսական և ռազմական հարաբերությունները պետք է էլ ավելի զարգացնել և հավելել․
«Հաշվի առնելով մեր դեմ ուղղված սպառնալիքը, ինչպես դա երևում է Հայաստանի օրինակով, մենք պիտի միասնական և համերաշխ լինենք ու ձեռք ձեռքի տանք»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները։
Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե լճի» (Սևանա լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։
Ըստ Դուբնովի՝ Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանի՝ «ուկրաինական ճահիճում հայտնվելու» առիթից։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե լճի» (Սևանա լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։
Ըստ Դուբնովի՝ Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանի՝ «ուկրաինական ճահիճում հայտնվելու» առիթից։
Թուրքիան խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի երեք կետ:
Թուրքիայի նախագահը խոսել է F-16 ռազմական ինքնաթիռների ձեռք բերման հարցում նոր հնարավորության մասին:
Թուրքական «BOTAŞ» և ռումինական «OVM Petrom» ընկերությունների միջև ստարագրվել է պայմանագիր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |