Տնտեսական14:51, 23 Սեպտեմբեր 2020
Թուրքիայից Ռուսաստան արտահանվող մեքենաշինական արտադրանքի ծավալներն աճել են 376%-ով

Թուրքիայի Ուլուդաղի մեքենաշինական արդյունաբերության արտահանողների միությունը տեղեկություն է հրապարակել 2020թ. հունվար-օգոստոսին երկրի մեքենաշինական արդյունաբերության ոլորտում ընդհանուր արտադրանքի և արտահանման ծավալների վերաբերյալ:
Ըստ այդ տվյալների՝ մեքենաշինական արդյունաբերության ոլորտում նշյալ ամիսներին Թուրքիայից արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 916մլն 533.000 դոլար: Թուրքիայից 87 երկիր է արտահանվել ավտոբուս, միկրոավտոբուս և միդիբուս:
Այդ ժամանակահատվածում Թուրքիայից մեքենաշինական արտադրանքի արտահանման կազմում ամենամեծ տեսակարար կշիռը Ֆրանսիայինն է՝ 154 մլն 782.000 դոլար ծավալով: Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան՝ 147 մլն 109.000 դոլար և Իտալիան՝ 89 մլն 617.000 դոլար:
Նշվում է, որ այդ արտադրանքի արտահանման մեջ 376.11 տոկոսով աճել է Ռուսաստան ուղարկվող արտադրանքի ծավալը՝ կազմելով 23 մլն 386.000 դոլար՝ նախկին 4 մլն 912.000 դոլարի փոխարեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Դամասկոսի առևտրային կցորդի գրասենյակը պաշտոնապես նախազգուշացրել է թուրքական ընկերություններին՝ կոչ անելով հաշվի առնել նոր կանոնները և վերանայել իրենց առևտրային պլանները։

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |