Տնտեսական10:57, 18 Սեպտեմբեր 2020
Թուրքական լիրան արժեզրկման նոր պատմական ռեկորդ է գրանցել

Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։ Fed-ի տոկոսադրույքների որոշումները ազդել են նաև արտարժույթի շուկայի վրա։
Թուրքիայի արտարժույթի շուկայում սեպտեմբերի 17-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կրկին արժեզրկվել է՝ կազմելով 7․5605: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 8․91 թուրքական լիրայի փոխարժեք։
Այս ցուցանիշները նոր ռեկորդ են թուրքական լիրայի պատմության մեջ։
Նշենք, որ օգոստոսի 21-ին նախորդող օրերին արձանագրվում էր լիրայի որոշակի արժևորում, ինչը կապված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից լավ լուր հայտնելու սպասումների հետ։
Այդ ընթացքում ամերիկյան արժույթը վերջին ռեկորդից (1դոլար/7.34լիրա) նահանջել էր մինչև 1 դոլարի/7.22 լիրա փոխարժեքին։
Սակայն Սև ծովում 320 մլրդ խմ բնական գազի պաշարներ հայտնաբերելու մասին Էրդողանի հայտարարությունից շատ չանցած կրկին լիրան սկսեց զիջել դիրքերը՝ վերադառնալով արժեզրկման վերջին պատմական ռեկորդի մակարդակին (1 դոլար/ 7.35)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |