Քաղաքական17:29, 17 Սեպտեմբեր 2020
Կիպրոսի նախագահ․ «ԵՄ-ն պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ»

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Եվրամիությունը (ԵՄ) Արևելյան Միջերկրականում Թուրքիայի նավթահորատման ապօրինի աշխատանքները դադարեցնելու համար պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառի։ Այս մասին նա Նիկոսիայում հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Չարլզ Միշելի հետ հանդիպման ժամանակ։
Անաստասիադիսը նշել է, որ ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ որդեգրած դիրքորոշման հարցում նույնպես չպետք է երկակի ստանդարտներ կիրառի։
«Քանի դեռ Թուրքիան ԵՄ անդամ երկրների դեմ անօրինական գործողություններ է իրականացնում, ԵՄ-ի արձագանքը պետք է հրատապ լինի։ ԵՄ անդամ երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքը պետք է այնպիսի օրենք լինի, որ ոչ ոք չկարողանա անտեսել կամ աչքաթող անել»,-ասել է նա։
Կիպրոսի ղեկավարը նաև հայտնել է, որ Անկարայի հետ պատրաստ են երկխոսության։
Ավելի վաղ Անաստասիադիսը մտահոգություն էր հայտնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում Անկարայի որդեգրած ագրեսիվ դիրքորոշման պատճառով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |